Գլխավոր տեղեկություն
Номер
N 557-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.07.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.07.2009
Дата вступления в силу
07.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 2009 թվականի N 557-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀՐԱՏԱՊ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի` Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով`

1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի շուրջ բանակցություններ վարող հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել հայկական կողմի ղեկավարին` բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրությունը և գնումների պլանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 6

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հուլիսի 6-ի N 557-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀՐԱՏԱՊ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

 

Ա. Անդրեասյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (հայկական կողմի ղեկավար)
   
Ռ. Դավթյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ
   
Գ. Այվազյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ
   
Ա. Բաղդասարյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչության պետի տեղակալ
   
Ա. Ղազարյան -«Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան