ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2009 թվականի N 524-Ա
Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին 2009 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 6-ը գործուղել Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ հայ բժիշկների համաշխարհային 10-րդ կոնգրեսին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Քուշկյանի` Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Քուշկյանի` Նյու Յորք մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|