Գլխավոր տեղեկություն
Номер
N 954-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.11.2009-18.01.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.26/40(495) Հոդ.881
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.05.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2006
Дата вступления в силу
26.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2006 թվականի N 954-Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման խնդիրները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի գործունեության կարգը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 5 ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել պարենային հումքում և սննդամթերքում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկան:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 12
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 26-ի N 954-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի հետևյալ ծածկագրերից հայկական կոնյակների և դրանց համար հումք հանդիսացող հայկական կոնյակի սպիրտների վրա`

 


2208 20 120

խաղողի գինենյութերի թորումից ստացված կոնյակ` 2 լ կամ պակաս տարողությամբ տարաներում,

2208 20 620

խաղողի գինենյութերի թորումից ստացված կոնյակ` 2 լ-ից ավելի տարողությամբ տարաներում,

2208 20 400

խաղողի գինենյութերի թորումից ստացված սպիրտային թուրմ (չվերամշակված թորվածք)` 2 լ-ից ավելի տարողությամբ տարաներում,

2208 20 890


խաղողի գինենյութերի թորումից ստացված սպիրտային թուրմ 2 լ-ից ավելի տարողությամբ տարաներում:

 

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում տրված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց արտադրությանը, մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության հավաստման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով հայկական կոնյակի իսկության հավաստման ընթացակարգերը:

3. Հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

հայկական կոնյակ` յուրահատուկ բուրմունքով և համով էթիլ սպիրտի 40-ից մինչև 57 տոկոս ծավալային մասով ալկոհոլային խմիչք, որը պատրաստված է 3 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներից և շշալցված է Հայաստանի Հանրապետության տարածքում.

սովորական (օրդինար) հայկական կոնյակ` հայկական կոնյակ, որը պատրաստված է 3 տարվանից ոչ պակաս հասունացած և 4 կամ 5 միջին հասունացման տարիքի հայկական կոնյակի սպիրտներից.

տեսակավոր հայկական կոնյակ` հայկական կոնյակ, որը պատրաստված է կաղնեփայտե տակառներում կամ կաղնու տակառատախտակներով բեռնված պահեստատակառներում (բուտերում) 6 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներից։

Տեսակավոր հայկական կոնյակների պատրաստման համար օգտագործվող հայկական կոնյակի սպիրտների միջին տարիքը պետք է լինի ոչ պակաս տվյալ անվանման կոնյակի համար սահմանված տարիքից.

կոլեկցիոն հայկական կոնյակ` հայկական կոնյակ, որը պատրաստված է կաղնեփայտե տակառներում կամ պահեստատակառներում լրացուցիչ 3 տարվանից ոչ պակաս հնացված տեսակավոր կոնյակներից.

հայկական կոնյակի սպիրտ` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում աճեցրած խաղողի հատուկ սորտերից ստացված գինենյութերից ֆրակցիոն թորման միջոցով պատրաստված և Հայաստանի Հանրապետության տարածքում հասունացած սպիրտ.

երիտասարդ հայկական կոնյակի սպիրտ` հայկական կոնյակի սպիրտ, որը շփման մեջ չի գտնվել կաղնու բնափայտի հետ.

հասունացած հայկական կոնյակի սպիրտ` հայկական կոնյակի սպիրտ, որը հասունացման ամբողջ ընթացքում շփման մեջ է գտնվել կաղնու բնափայտի հետ.

հայկական կոնյակի գինենյութ` հայկական կոնյակի սպիրտի ստացման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում աճեցրած խաղողի հատուկ սորտերից պատրաստված գինենյութ` էթիլ սպիրտի նվազագույնը 8 տոկոս ծավալային մասով.

կուպաժավորում` գործողություն, որի ընթացքում խառնում են տարբեր քանակության, տարբեր վայրերից ստացված և տարբեր տեսակների ու հասունացման տարիքի հայկական կոնյակի սպիրտներ և տեխնոլոգիական հրահանգով նախատեսված այլ օժանդակ նյութեր` հայկական կոնյակի յուրահատուկ տեսակներ ստեղծելու նպատակով.

հայկական կոնյակի խմբաքանակ` հայկական կոնյակների ցանկացած քանակություն, որն արտադրված է նույն կազմակերպության կողմից, ունի նույն կուպաժը, շշալցման նույն թվականը և ձևակերպված է մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով.

հայկական կոնյակի (կոնյակի սպիրտի) նույնականացում` ընթացակարգ, որի միջոցով հավաստվում է շրջանառության բոլոր փուլերում հայկական կոնյակների (հայկական կոնյակի սպիրտների) նույնականությունը դրանց անվանմանը և էական հատկանիշներին:

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետության տարածքում հայկական կոնյակների և կոնյակի սպիրտների իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները պետք է ուղեկցվեն համապատասխանության սերտիֆիկատով կամ ունենան համապատասխանության նշանի մակնշում:

7. Սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով հայկական կոնյակներ արտադրող և սպառող կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա հայկական կոնյակները լրացուցիչ կարող են ուղեկցվել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչության կողմից տրված հայկական կոնյակների իսկության մասին վկայականով:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

 8. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների պատրաստման համար օգտագործվող նյութերի անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթներին:

9. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները ներկայացված են N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների անվտանգության ցուցանիշները

 

Ցուցանիշը Թույլատրելի մակարդակը, ոչ ավելի
Թունավոր տարրերը, մգ/կգ.

 

կապար

արսեն

կադմիում

սնդիկ



0,3
0,2
0,03
0,005

Մեթիլ սպիրտը, գ/դմ3.

 

հայկական կոնյակներում

հայկական կոնյակի սպիրտներում

 

1,0
1,2

Ռադիոնուկլիդները, Բկ/լ.

 

ցեզիում-137

ստրոնցիում-90

 

70
100

 

10. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն NN 2 և 3 աղյուսակներում տրված նորմերին:

Աղյուսակ N 2. Հայկական կոնյակների քիմիական ցուցանիշները

 

Ցուցանիշի անվանումը Նորմը

Էթիլ սպիրտի ծավալային մասը, %
Շաքարների զանգվածային խտությունը, գ/դմ3

Երկաթի զանգվածային խտությունը, մգ/դմ3, ոչ ավելի
Պղնձի զանգվածային խտությունը, մգ/դմ3, ոչ ավելի


40-57*
7-20*

1,5
5,0

* Կոնկրետ անվանման կոնյակների համար սահմանված նորմերից թույլատրելի շեղումները չպետք է գերազանցեն`

էթիլ սպիրտի ծավալային մասի` ± 0,3%,

շաքարների զանգվածային խտության` ± 0,2%

 

Աղյուսակ N 3. Հայկական կոնյակի սպիրտների քիմիական ցուցանիշները

 

Ցուցանիշի անվանումը Նորմը
երիտասարդ հասունացած
Էթիլ սպիրտի ծավալային մասը, % 62,0-72,0 55 -72
Բարձր սպիրտների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ
իզոամիլ սպիրտի, մգ/100 սմ3 անջուր սպիրտի
180-600 170-500
Ալդեհիդների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ քացախաթթվական ալդեհիդի, մգ/100 սմ3 անջուր սպիրտի 3-50 5-50
Միջին եթերների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ քացախաթթվական էթիլ եթերի, մգ/100 սմ3 անջուր սպիրտի 50-250 50-270
Ցնդող թթուների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ քացախաթթվի, մգ/100 սմ3 անջուր սպիրտի, ոչ ավելի 80 250
Ֆուրֆուրոլի զանգվածային խտությունը, մգ/100 սմ3 անջուր սպիրտի,
ոչ ավելի
3,0 3,0
Պղնձի զանգվածային խտությունը, մգ/դմ3,  ոչ ավելի 8,0 8,0
Ընդհանուր ծծմբի երկօքսիդի զանգվածային խտությունը, մգ/դմ3,
ոչ ավելի
45 40
Երկաթի զանգվածային խտությունը, մգ/դմ3,  ոչ ավելի 1,5 1,5

(Աղյուսակը փոփ. 14.05.09 N 531-Ն)

 

11. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների զգայորոշման ցուցանիշները պետք է համապատասխանեն NN 4 և 5 աղյուսակներում տրված բնութագրերին:

 

Աղյուսակ N 4. Հայկական կոնյակների զգայորոշման ցուցանիշները

Ցուցանիշի անվանումը

Բնութագիրը

Գույնը

բաց դարչնագույնից մինչև մուգ դարչնագույնը` ոսկեգույն երանգով

Թափանցիկությունը

թափանցիկ, փայլով, առանց նստվածքի և կողմնակի խառնուկների

Համը և փունջը

տվյալ անվանմամբ կոնյակին բնորոշ, առանց կողմնակի համի և հոտի

Աղյուսակ N 5. Հայկական կոնյակի սպիրտների զգայորոշման ցուցանիշները

Ցուցանիշի անվանումը Հայկական կոնյակի սպիրտի բնութագիրը
երիտասարդ հասունացած

Գույնը

անգույնից
մինչև բաց ծղոտագույն
ծղոտագույնից մինչև մուգ դարչնագույն

Թափանցիկությունը

 

թափանցիկ, առանց կողմնակի ներառուկների և նստվածքի

Բուրմունքը

բարդ, արտահայտված գինու և թեթև ծաղկային տոներով բարդ, կաղնու բաղադրամասերի թեթև, զգալի տոներից մինչև ավելի արտահայտված և նուրբ ծաղկավանիլինաշոկոլադային նրբերանգների տոներ

Համը

մաքուր, այրող, էթիլ սպիրտի թեթև համով այրող, կաղնու, էթիլայինից մինչև լրիվ փափուկ, ներդաշնակ` բարկահամ դառնությամբ

12. Սույն տեխնիկական կանոնակարգի N 5 աղյուսակում տրված հայկական կոնյակի սպիրտների համի և բուրմունքի մեջ չի թույլատրվում կտրուկ եթերաալդեհիդային, քացախաթթվային, կծված, թանձրացած, վառած, նավթային, ծծմբաջրածնային և այլ կողմնակի տոներ:

13. (Առաջին և երկրորդ պարբերություններն  ուժը կորցրել են 02.04.09 N 344-Ն)

Հայկական կոնյակի գինենյութերի զգայորոշման ցուցանիշները պետք է համապատասխանեն N 6 աղյուսակում տրված բնութագրերին:

 

Աղյուսակ N 6. Հայկական կոնյակի գինենյութերի զգայորոշման ցուցանիշները

 

Ցուցանիշի անվանումը Բնութագիրը

Գույնը

 

բաց ծղոտագույնից մինչև վարդագույն

Արտաքին տեսքը

թափանցիկ կամ ոչ թափանցիկ հեղուկ, առանց մթերքին ոչ բնորոշ կողմնակի ներառուկների

Բուրմունքը և համը

մաքուր, գինենյութի, առանց կողմնակի հոտի և համի

              

Հայկական կոնյակի գինենյութերի քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 7 աղյուսակում տրված նորմերին:

 

Աղյուսակ N 7. Հայկական կոնյակի գինենյութերի քիմիական ցուցանիշները

 

Ցուցանիշի անվանումը Նորմը
Էթիլ սպիրտի ծավալային մասը, %, ոչ պակաս 8,0
Տիտրվող թթուների զանգվածային խտությունը, վերահաշվարկած ըստ գինեթթվի, գ/դմ3, ոչ պակաս 4,5
Ցնդող թթուների զանգվածային խտությունը, վերահաշվարկած ըստ քացախաթթվի, գ/դմ3, ոչ ավելի 1,2
Ընդհանուր ծծմբի  երկօքսիդի զանգվածային խտությունը, մգ/դմ3 , ոչ ավելի 15

 

14. Հայկական կոնյակների պատրաստման համար օգտագործվող այլ նյութերը պետք է սահմանված լինեն արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգներով և համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
 

Փաթեթավորումը, պիտակավորումը, մակնշումը և պահումը

 

15. Իրացման համար նախատեսված հայկական կոնյակների սպառողական տարաները և դրանց խցանափակման արտադրատեսակները պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սննդամթերքի հետ շփման համար թույլատրված նյութերից:

16. Հայկական կոնյակի սպառողական տարայի, պիտակի կամ ցանկացած զուգորդությամբ պիտակի, կրկնապիտակի և մանյակապիտակի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,

բ) «Հայկական կոնյակ» բառերը,

գ) հայկական կոնյակի անվանումը (եթե հայկական կոնյակի անվանման մեջ օգտագործվում են աստղեր, ապա դրանց թիվը պետք է համապատասխանի հայկական կոնյակի տարիքին),

դ) «Կոլեկցիոն» բառը` կոլեկցիոն կոնյակների համար,

ե) «Հայաստանի Հանրապետություն» բառերը,

զ) արտադրողի գրանցված ապրանքային նշանը (եթե պիտակը գրանցված չէ որպես ապրանքային նշան),

է) թնդությունը (էթիլ սպիրտի ծավալային մասը)` տոկոսներով,

ը) հայկական կոնյակի տարիքը, որը պետք է համապատասխանի կոնյակի սպիրտի միջին տարիքին,

թ) շշալցման թվականը,

ժ) լրացուցիչ հնացման տարիքը (կոլեկցիոն հայկական կոնյակների համար),

ժա) հայկական կոնյակի ծավալը` լիտրերով,

ժբ) կախված պայմանագրից` սպառողական տարայի վրա կարող են նշվել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը, ըստ որի արտադրվել է հայկական կոնյակը և (կամ) համապատասխանության նշանը` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի 40-րդ կետի:

Մականշվածքը պետք է կատարվի հայերենով կամ հայերենով և օտար լեզվով` ըստ պայմանագրի, իսկ արտահանման դեպքում` պայմանագրում նշված լեզուներով:

Տրանսպորտային տարայի մակնշումը պետք է իրականացվի սույն տեխնիկական կանոնակարգի XI բաժնում ներկայացված բեռների մակնշման ստանդարտի պահանջներին համապատասխան։

17. Հայկական կոնյակի շշալցումը պետք է կատարվի` ըստ ծավալի կամ ըստ մակարդակի` 5 դմ3-ից ոչ ավելի տարողությամբ տարաներում:

Տարբեր տարողությամբ սպառողական տարաների համար թույլատրելի թերալցումը (20 ± 0,5%)օC ջերմաստիճանում չպետք է գերազանցի`

0,75 լ-ից ավելի`

6,0 մլ,

0,70 լ-ից մինչև 0,75 լ`

5,0 մլ,

0,50 լ`

4,0 մլ,

0,20 լ-ից մինչև 0,30 լ`

3,0 մլ,

0,10 լ`

1,5 մլ,

0,05 լ`

1,0 մլ:

18. Հայկական կոնյակների սպառողական տարայի վրա թույլատրվում է զետեղել լրացուցիչ գովազդային բնույթի և արտադրանքը բնութագրող այլ տեղեկատվություն, որը չպետք է հակասի սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված պահանջներին: Գովազդային բնույթի տեղեկատվությունը պետք է զետեղվի միայն արտադրողի մոտ դրա հավաստիությունը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:

19. Հայկական կոնյակները պետք է պահվեն օդափոխվող, կողմնակի հոտերից զերծ սենքերում` 50C-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում:

Հայկական կոնյակով շշերը պետք է պաշտպանված լինեն արևի ուղղակի ճառագայթների ազդեցությունից:

20. Հայկական կոնյակի սպիրտները պետք է լցվեն կաղնեփայտե տակառների, կամ տիտանային զոդովի տակառների, կամ այլ տարողությունների մեջ` պատրաստված սպիրտների հետ շփման համար թույլատրված նյութերից:

21. Փոխադրման համար նախատեսված հայկական կոնյակի սպիրտով տակառներում պետք է նախատեսվի տակառի ընդհանուր տարողության 2 տոկոսից ոչ պակաս չափով ազատ տարածություն:

22. Հայկական կոնյակի սպիրտների տակառների մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները և համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի XI բաժնում ներկայացված բեռների մակնշման ստանդարտի պահանջներին`

ա) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,

բ) «Հայկական կոնյակի սպիրտ» բառերը,

գ) արտադրանքի ծավալը կամ զտաքաշը և համաքաշը,

դ) տակառի և խմբաքանակի համարները,

ե) ապրանքային նշանը (առկայության դեպքում),

զ) էթիլ սպիրտի ծավալային մասը` տոկոսներով,

է) լցման ամսաթիվը,

ը) հայկական կոնյակի սպիրտի տարիքը,

թ) խմբաքանակի համարը,

ժ) կախված պայմանագրից` տարայի վրա կարող են նշվել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը, ըստ որի արտադրվել է հայկական կոնյակի սպիրտը և համապատասխանության նշանը` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի 40-րդ կետի:

23. Հայկական կոնյակի սպիրտները պետք է պահվեն 15-ից մինչև 250C օդի ջերմաստիճանի և 75 տոկոսից մինչև 95 տոկոս օդի հարաբերական խոնավության պայմաններ ապահովող սենքերում։

 

VI. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

24. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների նույնականացումը պետք է իրականացնեն դրանց արտադրման, վերամշակման, պահման, փոխադրման և իրացման փուլերում իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների համապատասխանության հավաստման և պետական վերահսկողության մարմինները:

25. Նույնականացումն իրականացնում են`

ա) սերտիֆիկացման մարմինները` սերտիֆիկացման ժամանակ,

բ) պետական վերահսկողության մարմինները` վերահսկողություն իրականացնելիս իրենց իրավասության սահմաններում,

գ) այլ մարմինները և կազմակերպությունները` նախաձեռնության կարգով արտադրանքի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության համապատասխանությունը հավաստելու անհրաժեշտության դեպքում: 

26. Կախված նույնականացման խնդիրներից` կիրառվում են նույնականացման հետևյալ եղանակները`

ա) փաստաթղթային փորձաքննություն,

բ) արտադրանքի փորձարկում,

գ) արտադրանքի համտեսում (միայն հայկական կոնյակների համար):

27. Փաստաթղթային փորձաքննությամբ նույնականացումն իրականացնելու դեպքում պետք է ստուգվեն հայկական կոնյակների կամ հայկական կոնյակի սպիրտների սպառողական և փոխադրական տարաների կամ դրանց պիտակների վրա նշված մականշվածքի բովանդակության համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում տրված տեղեկատվությանը:

28. Հայկական կոնյակների փորձարկմամբ նույնականացումը պետք է կատարվի ըստ սույն տեխնիկական կանոնակարգի N 2 աղյուսակում տրված քիմիական ցուցանիշների:

29. Հայկական կոնյակի սպիրտների փորձարկմամբ նույնականացումը պետք է կատարվի ըստ սույն տեխնիկական կանոնակարգի NN 3 և 5 աղյուսակներում տրված քիմիական ցուցանիշների և զգայորոշման բնութագրերի:

30. Հայկական կոնյակի համտեսմամբ նույնականացումը պետք է կատարվի ըստ սույն տեխնիկական կանոնակարգի N 4 աղյուսակում տրված հայկական կոնյակի զգայորոշման ցուցանիշների` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից հաստատված համտեսային հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն:

31. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների նույնականացման արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրությամբ, որը, կախված նույնականացման եղանակից, կարող է բովանդակի`

ա) արտադրանքի անվանումը,

բ) արտադրողի մասին տեղեկատվությունը,

գ) շշալցման թվականը (հայկական կոնյակի համար),

դ) փաստաթղթերի փորձաքննության, արտադրանքի փորձարկման (համտեսման) արդյունքները,

ե) փաթեթավորման մասին տեղեկատվություն, այդ թվում` սպառողական տարայի տարողությունը` լիտրերով և փոխադրական տարայում շշերի քանակը (հայկական կոնյակի համար),

զ) տակառի համարը և տարողությունը` լիտրերով (հայկական կոնյակի սպիրտների համար),

է) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը,

ը) խմբաքանակի համարը և չափը,

թ) նույնականացման արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը:

 

Vll. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ

 

32. Հայկական կոնյակներ արտադրող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու) հայկական կոնյակների իսկությունը հավաստելու համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչություն (այսուհետ` տեսչություն) պետք է ներկայացնեն`

ա) յուրաքանչյուր տարվա սկզբում նախորդ տարվա սեզոնային գինեգործության արդյունքների եզրափակիչ հաշվետվություն` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի N 1 ձևի` նշելով վերամշակված խաղողի սորտերը և քանակը, որը պետք է համապատասխանի արտադրողի մոտ առկա խաղողի մթերման փաստաթղթերին,

բ) յուրաքանչյուր տարվա վերջում տեղեկանք` ըստ հասունացման տարիքի հայկական կոնյակի սպիրտների և պատրաստի հայկական կոնյակների (առանց շշալցման) մնացորդային քանակությունների (դեկալիտր անջուր սպիրտի) մասին,

գ) եռամսյակը մեկ տեղեկանք` իրացված հայկական կոնյակների և ըստ հասունացման տարիքային խմբերի գնված հայկական կոնյակի սպիրտների մասին,

դ) յուրաքանչյուր տարվա վերջում փաստաթուղթ` խաղողի մթերման և արտադրված գինենյութի քանակական արդյունքների մասին` նշելով մթերած խաղողի տարածքային ծագումը, ինչպես նաև հայկական կոնյակի գինենյութի պատրաստման համար օգտագործվող խաղողի կոնկրետ սորտը:

33. Հայկական կոնյակի յուրաքանչյուր անվանատեսակի կուպաժավորման ավարտից հետո և շշալցումն սկսելուց 10 օր առաջ դրա մասին հայտատուն գրավոր տեղեկացնում է տեսչությանը` կցելով կուպաժավորման թերթիկի պատճենը: Տեսչությունն ուսումնասիրում է կուպաժավորման թերթիկում նշված կուպաժավորման համար օգտագործված հայկական կոնյակի սպիրտների միջին տարիքի ապահովման փաստը (կուպաժավորման համար կարող են օգտագործվել 3 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներ): Տեսչության ներկայացուցիչը կուպաժավորման թերթիկով ներկայացված պատրաստի հայկական կոնյակի քանակից կատարում է նմուշառում` սույն տեխնիկական կանոնակարգի XI բաժնում նշված նմուշառման ստանդարտով սահմանված կարգին համապատասխան: Ընտրված նմուշների մի մասը ներկայացվում է Ստանդարտների ազգային ինստիտուտի հավատարմագրված փորձարկման լաբորատորիա` փորձարկման, մյուս մասը` համտեսային հանձնաժողով` համտեսում իրականացնելու և եզրակացություն ստանալու համար: Համտեսումը պետք է իրականացվի սույն տեխնիկական կանոնակարգի 30-րդ կետում նշված կարգին համապատասխան: Հայկական կոնյակի փորձարկումներն իրականացվում են հայտատուի հաշվին:

34. Հայկական կոնյակների իսկության մասին վկայական ստանալու նպատակով հայտատուն տեսչություն է ներկայացնում հայտ (N 2 ձև):

Հայտին կից ներկայացվում է փաստաթղթերի հետևյալ լրակազմը`

ա) հայկական կոնյակի խմբաքանակի հաշիվ-ապրանքագիրը կամ դրան փոխարինող փաստաթուղթը,

բ) («բ» ենթակետը հանվել է 28.12.06 N 1909-Ն)

Այն դեպքում, երբ հայկական կոնյակը շշալցված է կուպաժից, որի վերաբերյալ տեսչությունում առկա չեն սույն տեխնիկական կանոնակարգի 32-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, ապա տեսչության ներկայացուցիչը հայկական կոնյակի նմուշն ընտրում է այդ կուպաժից` համտեսային հանձնաժողովից համտեսային եզրակացությունն ստանալու և սույն տեխնիկական կանոնակարգի 33-րդ կետին համապատասխան փորձարկման ներկայացնելու նպատակով:

(34-րդ կետը փոփ. 28.12.06 N 1909-Ն)

35. Հայտը տեսչությունում գրանցվելուց հետո մեկօրյա ժամկետում պետք է իրականացվի ներկայացված փաստաթղթերի լրակազմի ստուգում: Լրակազմում որևէ փաստաթղթի բացակայության դեպքում փորձաքննություն չի կատարվում և ներկայացված փաստաթղթերը գրությամբ վերադարձվում են հայտատուին:

36. Փաստաթղթերի փորձաքննության դրական արդյունքից հետո շշալցված, ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված հայկական կոնյակից տեսչության կողմից վերցվում են փորձանմուշներ, որոնք փորձարկման են տրվում հայկական կոնյակի արտադրությամբ և (կամ) իրացմամբ չզբաղվող հավատարմագրված փորձարկման լաբորատորիա: Փորձանմուշների ընտրությունը և դրանց փորձարկումներն իրականացվում են հայտատուի հաշվին:

Փորձարկման արձանագրությունը պետք է բովանդակի`

ա) փորձարկումը կատարող լաբորատորիայի անվանումը, գտնվելու վայրը,

բ) փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետը,

գ) արտահանվող հայկական կոնյակի անվանատեսակը և տարիքը,

դ) ֆիզիկաքիմիական ցուցանիշները,

ե) էթիլ սպիրտի ծավալային մասը` տոկոսներով (թնդությունը),

զ) կոնյակի ծավալը` վերահաշվարկած ըստ անջուր սպիրտի, լիտրերով,

է) շշի տարողությունը,

ը) անվտանգության ցուցանիշները,

թ) փորձարկման արձանագրությունը կազմելու ամսաթիվը:

Փորձարկման արձանագրությունը պետք է ստորագրվի հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի ղեկավարի կողմից և կնքվի:

(36-րդ կետը խմբ. 28.12.06 N 1909-Ն)

37. Սույն տեխնիկական կանոնակարգի 32-34-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի փորձաքննության, 36-րդ կետով նախատեսված հայկական կոնյակի յուրաքանչյուր անվանատեսակի փորձարկման արձանագրության մեջ ներկայացված ցուցանիշների և նույն անվանատեսակի հայկական կոնյակի կուպաժավորման ավարտից հետո վերցված փորձանմուշի փորձարկման արձանագրության մեջ նշված ցուցանիշների համապատասխանության և 32-րդ կետով նախատեսված մթերման փաստաթղթերի առկայության դեպքերում պետք է կազմվի հայկական կոնյակի իսկության վկայականի տրամադրման վերաբերյալ համապատասխանության եզրակացություն:

Դրական արդյունքների հիման վրա մեկօրյա ժամկետում հայտատուին տրամադրվում է հայկական կոնյակի իսկության մասին վկայականի (N 3 ձև) մեկ օրինակ` հայերենով: Անհրաժեշտության դեպքում վկայականը կարող է ձևակերպվել նաև ռուսերենով կամ անգլերենով:

(37-րդ կետը խմբ. 28.12.06 N 1909-Ն)

38. Փաստաթղթերի փորձաքննության և հայկական կոնյակի փորձարկման բացասական արդյունքների դեպքում մեկօրյա ժամկետում հայտատուին պետք է տրվի հայտի մերժման մասին եզրակացություն` նշելով մերժման պատճառները, որը պետք է ստորագրված լինի գլխավոր պետական տեսուչի կողմից:

 

Vlll. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

39. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 2ս, 3ս, 4ս, 5ս և 6ս սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ։

40. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տարաների վրա և (կամ) ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող է նշել համապատասխանության նշանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ հաստատված համապատասխանության նշանը։

41. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ՝ տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով՝ սույն տեխնիկական կանոնակարգի XI բաժնում ներկայացված նմուշառման ստանդարտով սահմանված կարգին համապատասխան։

42. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների նույնականացումը պետք է իրականացվի սույն տեխնիկական կանոնակարգի 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերին համապատասխան:

43. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի XI բաժնում ներկայացված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդիկայով։

Ռադիոնուկլիդների որոշումը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված մեթոդներով:

44. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության հավաստման սխեմայի`

2ս կամ 6ս սխեմայի դեպքում` 12 ամիս,

3ս սխեմայի դեպքում` 24 ամիս,

4ս կամ 5ս սխեմայի դեպքում` 36 ամիս։

45. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացման գործողությունները կատարվել են 2ս - 5ս սխեմաներից որևէ մեկով։

46. Սերտիֆիկացված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 45-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա։

47. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը պահպանելու կամ կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ։

48. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։

 

lX. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

49. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

X. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

50. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

XI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ստանդարտի նշագիրը
(բաժինը, կետը)
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող
ստանդարտի անվանումը

1

2

ՀՍՏ 179
(բաժին 4)
Գինեգործական արտադրանք. Ընդունման կանոններ և նմուշառման մեթոդներ
ԳՕՍՏ 12280 Գինիներ և գինենյութեր. Կոնյակներ և կոնյակի սպիրտներ. Ալդեհիդների որոշման մեթոդ
ԳՕՍՏ 3191 Գինիներ, գինենյութեր, կոնյակներ և կոնյակի սպիրտներ, պտղահատապտղային սպիրտացված հյութեր. Էթիլ սպիրտի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 13192 Գինիներ, գինենյութեր և կոնյակներ. Շաքարների որոշման մեթոդ
ԳՕՍՏ 13193 Գինիներ, գինենյութեր, կոնյակներ և կոնյակի սպիրտներ, պտղահատապտղային  սպիրտացված հյութեր. Ցնդող թթուների որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 13194 Կոնյակներ և կոնյակի սպիրտներ. Մեթիլ սպիրտի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 13195 Գինիներ, գինենյութեր, կոնյակներ և կոնյակի սպիրտներ, պտղահատապտղային սպիրտացված հյութեր. Երկաթի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 14138 Կոնյակի և պտղային սպիրտներ. Բարձր սպիրտների որոշման մեթոդ
ԳՕՍՏ 14139 Կոնյակի և պտղային սպիրտներ. Միջին եթերների որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 14192 Բեռների մակնշում
ԳՕՍՏ 14252 Գինիներ և գինենյութեր. Տիտրվող թթուների որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 14352 Կոնյակի  սպիրտներ. Ֆուրֆուրոլի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 23943 Գինիներ և կոնյակներ. Շշալցման լրիվության որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 26927 Սննդահումք և սննդամթերք. Սնդիկի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 26928 Սննդամթերք. Երկաթի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 26930 Սննդահումք և սննդամթերք. Արսենի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 26931 Սննդահումք և սննդամթերք. Պղնձի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 26932 Սննդահումք և սննդամթերք. Կապարի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 26933 Սննդահումք և սննդամթերք. Կադիումի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 30538 Սննդամթերք. Ատոմային էմիսիայի մեթոդով թունավոր տարրերի որոշման մեթոդիկա
ԳՕՍՏ Ռ 51655 Ալկոհոլային  արտադրանք և դրա արտադրության համար հումք. Ազատ և ընդհանուր ծծմբի երկօքսիդի զանգվածային  խտության որոշման մեթոդ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

Ե Զ Ր Ա Փ Ա Կ Ի Չ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

..................... Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ս Ե Զ Ո Ն Ա Յ Ի Ն  Գ Ի Ն Ե Գ Ո Ր Ծ ՈՒ Թ Յ Ա Ն  

Ա Ր Դ Յ ՈՒ Ն Ք Ն Ե Ր Ի


Խաղողի
սորտի
անվա-
նումը

Վերամշակ-
ված
խաղողը,
կգ

Ստացված
քաղցուն

Գինենյութերի ելանքը

Մնացուկները

Գինե-
նյութերի
մշակման
կորուստ-
ները,
դեկալիտր

դեկա-
լիտր
շաքա-
րայնու-
թյունը,
%
տեսակի և
մակնիշի
անվանում-
ները
դեկա-
լիտր
կոնդիցիան խմորիչ և դիրտ

այդ
թվում`
գինենյու-
թերի,
դեկալիտր

կնճեռ չանչ
սպիրտը,
%
շաքարը,
%
սպիրտը,
%
շաքարը,
%
կգ կգ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           
 

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության առևտրի և
տնտեսական զարգացման նախարարության
Հայաստանի Հանրապետության որակի
տեսչության պետ

պրն _____________________________


Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայտատու_______________________________________________________

(կազմակերպության անվանումը)
 

Խնդրում եմ տրամադրել իսկության վկայական` ներկայացված հայկական կոնյակների համար:

Արտադրանքի բնութագիրը.

 

NN
ը/կ
Կոնյակի
անվանումը
Խմբա-
քանակը
(շիշ), հատ
Հաշիվ-
ապրան-
քագրի
համարը
Շշի
տարողու-
թյունը,
լ 
Կոնյակի
տարիքը,
տարի
Էթիլ
սպիրտի
ծավա-
լային
մասը,
%
Հերթա-
կան կուպաժի
համարը
Կոնյակի
քանակը,
վերահաշ-
վարկած`
ըստ անջուր
սպիրտի,
դեկալիտր
Շաքարների
զանգ-
վածային
խտությունը,
գ/դմ3
Ակցիզային դրոշմանիշերի համարները

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        

Կից ներկայացված փաստաթղթերը՝

 

1._______________________________________________________________

 

2. _______________________________________________________________

 

3._______________________________________________________________

 

4._______________________________________________________________
 

   

___________________

_______________________

(ստորագրությունը)

(անվանատառը, ազգանունը)

      

Կ.Տ.  

 

 

____ ___________ 200  թ.

 


(Ձևը լրաց. 28.12.06 N 1909-Ն)


Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. ______________________________________________________________
(արտադրող կազմակերպության անվանումը)

2. ______________________________________________________________
(առաքող կազմակերպության անվանումը)

 

3. ______________________________________________________________
(ստացողը)

 

4. Հայկական կոնյակների բնութագիրը.

 

NN
ը/կ
Կոնյակի
անվանումը
Ապրանքի
խմբա-
քանակը,
(շիշ) հատ
Հաշիվ-
ապրան-
քագրի
համարը
Շշի
տարողու-
թյունը,
լ 
Կոնյակի
տարիքը
(տարի)
Էթիլ սպիրտի
ծավա-
լային մասը,
%
Շաքարների
զանգվածային
խտությունը,
գ/դմ3

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

      

5. Արտադրանքի իսկության մասին եզրակացություն.

Սույն վկայականով Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը հավաստում է, որ 4-րդ կետում նշված հայկական կոնյակները բացառապես ստացվել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում աճեցրած խաղողի սորտերից պատրաստված հայկական կոնյակի գինենյութերի թորման արդյունքում ստացված և Հայաստանի Հանրապետության տարածքում հասունացած հայկական կոնյակի սպիրտներից և հաստատում է, որ այդ կոնյակների շշալցումը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:


Հայաստանի Հանրապետության որակի
տեսչության պետ` գլխավոր պետական տեսուչ
______________ _____________________

(ստորագրությունը) 

(անվանատառը, ազգանունը)

             


 

Կ.Տ.  

 

 

____ ___________ 200  թ.