Գլխավոր տեղեկություն
Номер
N 53-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.07.2009-14.11.2009)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.01.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.01.2009
Дата вступления в силу
30.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2009 թվականի N 53-Ա

 

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀO-198-Ն oրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության oրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 29

Երևան 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հունվարի 29-ի N 53-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ
Իրավական ակտի վերնագիրն
ու տեսակը
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը
1 2 3 4 5
1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զարգացման պլանը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ներկայացնելը
(օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետ)

ՀՀ զինված ուժերի մասով՝ 2010 թ. մայիս
Սահմանապահ զորքերի մասով՝ 2010 թ. ապրիլ ՀՀ ոստիկանության զորքերի մասով՝ 2009 թ. սեպտեմբեր

ՀՀ պաշտպանության

նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

 
2. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման և ծավալման պլանը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ներկայացնելը
(օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետ)
2010 թ. օգոստոս ՀՀ պաշտպանության նախարարություն  
3. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորահավաքային պլանը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ներկայացնելը
(օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետ)
2009 թ. հոկտեմբեր ՀՀ պաշտպանության նախարարություն  
4. «Հայաստանի Հանրապետության քաղաքա-ցիական պաշտպանության հանրապետական պլանը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ներկայացնելը (օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետ) 2009 թ. նոյեմբեր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

 
5. «Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ներկայացնելը (օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «դ» ենթակետ) 2010 թ. մայիս ՀՀ պաշտպանության նախարարություն  
6. «Զինվորական հաշվառման և նախազորակոչային պատրաստության կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնելը
(օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետ)
2009 թ. ապրիլի
2-րդ տասնօրյակ
ՀՀ պաշտպանության նախարարություն  
7. «Զինվորական հաշվառման մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնելը
(օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետ)
2009 թ. ապրիլի
2-րդ տասնօրյակ
ՀՀ պաշտպանության նախարարություն  
8. (Կետն ուժը կորցրելէ 30.06.09 N 525-Ա)
9. «Զինվորական հաշվառումը վարելու հրահանգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրաման (օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ) սույն ցանկի 6-րդ կետում նշված ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ պաշտպանության նախարարություն  
10. «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրաման (օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ) սույն ցանկի 6-րդ կետում նշված ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ պաշտպանության նախարարություն  

(Հավելվածը փոփ. 30.06.09 N 525-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան