Գլխավոր տեղեկություն
Номер
N 805-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.09.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.09.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.2009
Дата вступления в силу
25.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2009 թվականի N 805-Ա

 

Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՍԱԼՈՆԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2009 թվականի սեպտեմբերի 24-27-ը գործուղել Սալոնիկ (Հունաստանի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի տնօրենների խորհրդի 72-րդ նիստին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Արամյանի` Սալոնիկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Վ. Արամյանի` Սալոնիկ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սալոնիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 24

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան