ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2009 թվականի N 738-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 508-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 508-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) «Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերից հետո անհատական կազմը լրացնել «Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերով.
2) «Ա. Մելքոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի առաջին քարտուղար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. սեպտեմբերի 4 Երևան |
|