Գլխավոր տեղեկություն
Номер
N 483-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.05.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.05.2009
Дата вступления в силу
13.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2009 թվականի N 483-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 640-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ամրացնելու, տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 749-Ա և 2006 թվականի մայիսի 4-ի N 561-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 640-Ա որոշման 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» և «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին ամրացված շենքերում`»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 12

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան