Գլխավոր տեղեկություն
Номер
N 670-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.06.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.06.2009
Дата вступления в силу
23.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2009 թվականի N 670-Ա

 

ԿԱՐԻՆԵ ՓԱՆՈՍՅԱՆԻ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 աղյուսակի 10-րդ բաժնի 06 խմբի 01 դասի «02. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց համար նախատեսված հատկացումների սահմաններում անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով լուծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության N 102 զինվորական բազային պատկանող «Մեծ բերդ» տարածքում գտնվող NN 73 և 78 շենքերում բնակվող Կարինե Փանոսյանի և Էդուարդ Մելքոնյանի ընտանիքների բնակարանային խնդիրները:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրել բնակարանի գնման վկայագրի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան.

2) վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 9-րդ և 9.1-ին կետերով սահմանված նորմաներով Կարինե Փանոսյանի և Էդուարդ Մելքոնյանի ընտանիքներին հասանելիք համապատասխանաբար 3-սենյականոց և 4-սենյականոց բնակարանների` Գյումրի քաղաքում վկայագրի տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջին արժեքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տվյալները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 22

Երևան