Գլխավոր տեղեկություն
Номер
N 922-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.08.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.08.2009
Дата вступления в силу
16.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2009 թվականի N 922-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 5 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի N 224 բնակարանում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացի Միրա Դանիլի Օգանեսովային (անձնագիր՝ AE 0579949, տրված՝ 28.10.2000 թ., 004-ի կողմից, հատկացման տարեթիվը՝ 1999 թվական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու տարեթիվը՝ 2000 թվական) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ իր կողմից զբաղեցված 18 քառ. մետր մակերեսով և 632163 դրամ հաշվեկշռային արժեքով բնակելի տարածքը սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությանը։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքի առանձին տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքի սեփականաշնորհումը և Միրա Դանիլի Օգանեսովայի հետ կնքել սեփականաշնորհման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Միրա Դանիլի Օգանեսովայի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 15
Երևան