Գլխավոր տեղեկություն
Номер
N 661-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.01/33(699) Հոդ.765
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.06.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.06.2009
Дата вступления в силу
02.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2009 թվականի N 661-Ն

 

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի N 374-Ա և նոյեմբերի 27-ի N 1464-Ն որոշումները, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման N 1 հավելվածի 248-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարչի ընտրության մրցութային գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունը` գերմանական «Էմ Վի Վի դեկոն Ջի էմ բի Էյջ» (MVV decon GmbH), «Էմ Վի Վի Էներջի Էյ Ջի» (MVV Energe AG) և հայկական «Էյ-Ի-Ջի-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կոնսորցիումին մրցույթի հաղթող ճանաչելու մասին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 19

Երևան