Գլխավոր տեղեկություն
Номер
N 966-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.08.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.08.2009
Дата вступления в силу
27.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2009 թվականի N 966-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Վաղարշակ Հակոբյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 22-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) «(ծնվ.` 1983 թ., քաղ. Երևան, Խանջյան 31ա, բն. 33)» բառերից հետո կետը լրացնել «: 2007 թվականին ընդունվել է Նեապոլի «Ֆեդերիկո II» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Ձեռնարկության տնտեսագիտություն» բաժնի 12-րդ ցիկլի ձեռնարկության տնտեսագիտության և ձեռնարկության քանակային մեթոդաբանության դոկտորանտուրան, որն աշխարհի առաջատար բուհերից մեկն է և ունի բարձր վարկանիշ):» նախադասությամբ.

2) «2009 թվականի աշնանային զորակոչը» բառերը փոխարինել «2010 թվականի աշնանային զորակոչը» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան