Գլխավոր տեղեկություն
Номер
N 258-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.07.01/21(339) Հոդ.238
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
03.06.2009
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
03.06.2009
Дата вступления в силу
11.07.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հունիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60009225

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 հունիսի 2009 թ.
ք. Երևան

N 258-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը՝ «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները», լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1, 14.2 և 14.3 կետերով.

«14.1 Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում, առաջադրանք տվող իրավասու մարմինը էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմում է մատակարարին՝ կից ներկայացնելով սույն կանոնների 13.1 կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։

14.2 ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու իրավասու մարմնի դիմումը ստանալուց հետո մատակարարը 10 օրվա ընթացքում մշակում և ներկայացնում է տեխնիկական պայմաններ։

14.3 Մատակարարը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը ստացած կառուցապատողի դիմումի հիման վրա (դիմումի հետ ներկայացվում են ճարտարապետահատակագծային առաջադրանքին կից տեխնիկական պայմանները), 60 օրվա ընթացքում մշակում է նոր կառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը, կատարում բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները (պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ անձանց հետ), տեխնիկատնտեսական հիմնավորման և Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշմամբ հաստատված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարների հիման վրա կատարում է միացման վճարի հաշվարկ և տեխնիկատնտեսական հիմնավորման հետ ներկայացնում դիմող կառուցապատողին։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան