Գլխավոր տեղեկություն
Номер
N 499-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.06.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.06.2009
Дата вступления в силу
19.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2009 թվականի N 499-Ա

 

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2009 թվականի հունիսի 16-18-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական միության արևելյան գործընկերության «Էներգետիկ անվտանգության» պլատֆորմի մեկնարկային հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Գալստյանի` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 18

Երևան