Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մուտքի արտոնագրերի փոխադարձ ճանաչման մասին» 1992 թվականի նոյեմբերի 13-ի համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին»
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մուտքի արտոնագրերի փոխադարձ ճանաչման մասին» 1992 թվականի նոյեմբերի 13-ի համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մուտքի արտոնագրերի փոխադարձ ճանաչման մասին» 1992 թվականի նոյեմբերի 13-ի համաձայնագրի գործողությունը Կողմերը համարում են դադարեցված:
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումը ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օր անց:
Կատարված է Աշգաբադ քաղաքում, 2014 թվականի նոյեմբերի 21-ին մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետությանը:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2019թ. դեկտեմբերի 13-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|