Գլխավոր տեղեկություն
Номер
N 619-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.01.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.06.17/31(697) Հոդ.717
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.04.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.06.2009
Дата вступления в силу
26.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2009 թվականի N 619-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1854-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը հաստատելու մասին» N 1854-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների 0,75 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (էներգետիկ և կապի ծառայություններ, ներքին գործուղումներ, գրասենյակային նյութեր և հագուստ), իսկ 0,75 տոկոսը` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից հաստատվող և համայնքների կողմից իրականացվող, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատվող և վարչական շրջանների կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (էներգետիկ և կապի ծառայություններ, ներքին գործուղումներ, գրասենյակային նյութեր և հագուստ) ֆինանսավորմանը: Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին) ծրագրի ուղեկցման աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների 50 տոկոսը բաշխել համայնքներին (վարչական շրջաններին)` ըստ մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված և իրականացվող ծրագրերի:».

2) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը բաշխել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցներն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)` հաշվի առնելով յուրաքանչյուր մարզում (Երևան քաղաքում) աշխատանք փնտրող անձանց թիվը, գործազուրկների թիվը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը, մարզպետարաններից ստացված ծրագրերի հայտ-առաջարկները, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում ծրագրով նախատեսված գումարի oգտագործման չափը` համաձայն հետևյալ բանաձևի`

 

ա =

հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

_________________________________________________

հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների ընդհանուր չափը

բ =

աշխատանք փնտրող անձանց թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

_________________________________________________

աշխատանք փնտրող անձանց ընդհանուր թիվը

գ =

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

_________________________________________________

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների ընդհանուր թիվը

դ =

նախորդ տարվա ընթացքում օգտագործված գումարի չափը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

_________________________________________________

նախորդ տարվա համար տվյալ մարզին (Երևան քաղաքին) հատկացված գումարի չափը

ե =

գործազուրկների թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

_________________________________________________

գործազուրկների ընդհանուր թիվը

 

ա-ի կշիռը` 0.1

բ-ի կշիռը` 0.3

գ-ի կշիռը` 0.2

դ-ի կշիռը` 0.1

ե-ի կշիռը` 0.3

Մթ = 0.1 x ա+ 0.3 x բ + 0.2 x գ + 0.1 x դ + 0.3 x ե,

որտեղ`

 

թ-ն Երևան քաղաքի և մարզերի թիվն է:

Մթ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) ամփոփ ցուցանիշն է:

Ցուցանիշները կլորացվում են մինչև տասհազարերորդականը:

 

Գբ = 

Մթ

,

թ

 

որտեղ`

 

 Մթ

թ=1,

 

Գբ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) բաշխման գործակիցն է` արտահայտված տոկոսով:

Եթե նշված բանաձևով բաշխվող գումարի չափը մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով գերազանցում է հայտ-առաջարկով նախատեսվածին, ապա հատկացվում է հայտ-առաջարկով նախատեսված գումարը, իսկ գերազանցող մասն ուղղվում է վերաբաշխման` այն մարզերի (Երևան քաղաքի) միջև, որոնց հատկացվելիք գումարի չափը պակաս է այդ մարզերի (Երևան քաղաքի) կողմից հայտ-առաջարկով ներկայացված գումարի չափից: Մարզին հատկացված գումարները չօգտագործվելու դեպքում դրանք վերաբաշխվում են մյուս մարզերի (Երևան քաղաքի) միջև` նշված բանաձևով սահմանված կարգով:».

3) որոշման N 1 հավելվածի`

ա. 1-ին կետից հանել «և նպատակաուղղված է համայնքի սոցիալ-կենցաղային նշանակության աշխատանքների կատարմանը» բառերը,

բ. 3-րդ կետում «(այսուհետ` կենտրոն)» բառերը փոխարինել «(այսուհետ` տարածքային կենտրոն)» բառերով,

գ. 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Համայնքի ղեկավարը, Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարը (այսուհետ` պատվիրատու) յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում համապատասխանաբար մարզպետին, Երևանի քաղաքապետին է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի հայտ-առաջարկը, որում նշվում են ծրագրի անվանումը, դրա իրականացման համար անհրաժեշտ մարդ/օրերի թիվը, նախատեսվող ֆինանսական ներդրումների չափը, ծրագրով ակնկալվող ֆինանսական միջոցների չափը և տևողությունը: Ծրագրերի հայտ-առաջարկով նախատեսված գումարը չպետք է գերազանցի հաջորդ տարվա համայնքի պլանավորած բյուջեի 20 տոկոսը:

Այն համայնքները, որոնք չեն հավաքագրել գույքահարկը և հողի հարկը` մինչև 50 տոկոս, և ունեն մինչև 5.0 մլն դրամ աշխատավարձի պարտք, հաջորդ տարվա համար չեն ներկայացնում ծրագրերի հայտ-առաջարկ:

Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) ամփոփում է համայնքներից, Երևան քաղաքի վարչական շրջաններից ստացված հայտ-առաջարկները և արդյունքները յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն):»,

դ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ծրագիրն իրականացվում է պատվիրատուի կողմից նախորդ տարվա ընթացքում մարզպետարան, Երևանի քաղաքապետարան ներկայացված ծրագրերի հայտ-առաջարկին համապատասխան, որում նշվում են կատարման ենթակա աշխատանքների ցանկը, մարդ/օրերի թիվը, նախատեսվող ֆինանսական ներդրումների չափը, ծրագրով ակնկալվող ֆինանսական միջոցների չափը և իրականացման ժամանակացույցը:

Մարզպետը և Երևանի քաղաքապետը տվյալ տարվա համար մարզին և Երևանի քաղաքապետարանին հատկացված ֆինանսական միջոցները ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը բաշխում են համապատասխանաբար համայնքների և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև` այլ հավասար պայմաններում առաջնահերթությունը տալով այն համայնքներին, Երևան քաղաքի վարչական շրջաններին, որոնք նախորդ երկու տարում ծրագրեր չեն իրականացրել: Մարզպետը և Երևանի քաղաքապետը ֆինանսական միջոցները բաշխում են համաձայն հետևյալ բանաձևի.

 

ա1 =

հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված

ֆինանսական միջոցների չափը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով

___________________________________________________

հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված

ֆինանսական միջոցների ընդհանուր չափը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

բ1 =

աշխատանք փնտրող անձանց թիվը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով

___________________________________________________

աշխատանք փնտրող անձանց թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

գ1=

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված

ընտանիքների թիվը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով

___________________________________________________

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված

ընտանիքների ընդհանուր թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

դ1=

գործազուրկների թիվը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով

___________________________________________________

գործազուրկների թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

 

ա1-ի կշիռը` 0.3

բ1-ի կշիռը` 0.3

գ1-ի կշիռը` 0.1

դ1-ի կշիռը` 0.3

Հթ= 0.3 x ա1+ 0.3 x բ1 + 0.1 x գ1 + 0.3 x դ1

 

որտեղ`

 

թ-ն համայնքների, վարչական շրջանների թիվն է,

Հթ-ն յուրաքանչյուր համայնքի, վարչական շրջանի ամփոփ ցուցանիշն է:

Ցուցանիշները կլորացվում են մինչև տասհազարերորդականը:

 

Գբ = 

Հթ

,

թ

 

որտեղ`

 

Հթ

թ = 1

 

Գբ -ն յուրաքանչյուր համայնքի, վարչական շրջանի բաշխման գործակիցն է:

Եթե նշված բանաձևով բաշխվող գումարի չափը համայնքի, վարչական շրջանի կտրվածքով գերազանցում է հայտ-առաջարկով նախատեսվածին, ապա հատկացվում է հայտ-առաջարկով նախատեսված գումարը, իսկ գերազանցող մասն ուղղվում է վերաբաշխման` այն համայնքների, վարչական շրջանների միջև, որոնց հատկացվելիք գումարի չափը պակաս է այդ համայնքների, վարչական շրջանների կողմից հայտ-առաջարկով ներկայացված գումարի չափից: Համայնքին, վարչական շրջանին հատկացված գումարները չօգտագործվելու դեպքում դրանք վերաբաշխվում են մյուս համայնքների, վարչական շրջանների միջև` նշված բանաձևով սահմանված կարգով:

Ֆինանսական միջոցների բաշխումը, ծրագրերի ուղղվածությունը և դրանք ներկայացնելու ժամանակացույցն ըստ համայնքների, Երևան քաղաքի վարչական շրջանների հաստատվում են համապատասխանաբար մարզպետի և Երևանի քաղաքապետի որոշմամբ` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը, և այդ տեղեկատվությունը տրամադրվում է տեղական ինքնակառավարման մարմիններին ու տարածքային կենտրոններին:

Հաստատված ժամանակացույցից և ծրագրերի ուղղվածությունից դուրս այլ ծրագրեր քննարկման ենթակա չեն` բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերի, կամ, եթե առկա են չծախսված ֆինանսական միջոցներ:»,

ե. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած ծրագիրը եռօրյա ժամկետում համաձայնեցման է ներկայացվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:»,

զ. 13-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ծրագիրը հաստատվում է մարզպետի, Երևանի քաղաքապետի որոշմամբ` հնգօրյա ժամկետում:»,

է. 16-րդ և 29-րդ կետերից հանել «և էկոնոմիկայի» բառերը,

ը. 21-րդ կետում «որը մինչև հաջորդ ամսվա 5-ը նախորդ ամսվա» բառերը փոխարինել «որն էլ ստանալուց հետո եռօրյա ժամկետում» բառերով,

թ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Մարզպետը, Երևանի քաղաքապետը պատվիրատուներից ստացված, ամփոփված և ըստ համայնքների, վարչական շրջանների կազմված ֆինանսավորման մասին հայտը մինչև տվյալ ամսվա 15-ը ներկայացնում է նախարարություն:»,

ժ. 33-րդ կետի երրորդ պարբերությունը «համայնքներից» բառից հետո լրացնել «, Երևան քաղաքի վարչական շրջաններից» բառերով,

ժա. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. Ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների նկատմամբ մոնիթորինգ և վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված մարմինները:

Մոնիթորինգի աշխատանքներում, փոխադարձ համաձայնությամբ, կարող են ներգրավվել նաև համապատասխան հասարակական կազմակերպություններ:»,

ժբ. 38-րդ կետը «Մարզպետի» բառից հետո լրացնել «, Երևանի քաղաքապետի» բառերով,

ժգ. NN 1 և 2 ձևերի վերնագրերը «մարզի» բառից հետո լրացնել «(Երևան քաղաքի)», իսկ «համայնքի» բառից հետո` «(Երևան քաղաքի վարչական շրջանի)» բառերով,

ժդ. N 3 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

4) որոշման N 2 հավելվածի`

ա. 1-ին կետը «համայնքի» բառից հետո լրացնել «(Երևան քաղաքի վարչական շրջանի)» բառերով,

բ. 2.1.2-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը,

գ. 2.1.2-րդ կետի «գ» ենթակետը «համայնքի» բառից հետո լրացնել «(Երևան քաղաքի վարչական շրջանի)» բառերով,

դ. 2.2.1-ին կետը «համայնքի» բառից հետո լրացնել «(վարչական շրջանի)» բառերով, իսկ «(ԹԱՂԱՅԻՆ)» բառը փոխարինել «(ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ Երևան քաղաքում` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 8

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 9-ի N 619-Ն որոշման

 

«Ձև N 3

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

20 թ. ____________________________________ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎՃԱՐՄԱՆ

(ամիսը)

 

NN
ը/կ

Բնակու-թյան վայրը

Անունը, ազգանունը, հայրանունը

Անձնագրի սերիան, համարը

Սոցիա-լական քարտի համարը

Հաշվետու ամսում և նախորդ ամիսներին վճարման ենթակա, սակայն չվճարված գումարը

աշխա-տանքի հաճա-խած օրերի թիվը

աշխա-տավարձի չափը
(դրամ)

ընդամենը`
գումարը
(դրամ)

այդ թվում`

վճար-ման օրը, ամիսը, տարե-թիվը

անձի ստորա-գրու-թյունը

վճարողի ստորա-գրու-թյունը

հաշվե-տու ամսում

նախորդ ամիսների պարտքը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

                         

 

Պատվիրատու

________________________

(ստորագրությունը)

______________________

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ

________________________

(ստորագրությունը)

______________________

(անունը, ազգանունը)

Կ.Տ.»:

                                         

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան