Գլխավոր տեղեկություն
Номер
N 551
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.09.30/25(91)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.08.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.08.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.08.1999
Дата вступления в силу
10.10.1999

040.0551.31.08.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 1999 թվականի N 551
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչների հիշատակը հավերժացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 6-ի «Պետական, հասարակական, մշակույթի և գիտության գործիչների հիշատակը հավերժացնելու կարգի մասին» N 270 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական ԵՎ հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչների հիշատակը հավերժացնելու նպատակով պետական և համայնքների տարածքներում ու հասարակական վայրերում հուշարձանների (վեհարձան, կոթող, անդրի, կիսանդրի, հուշաքար, հուշատախտակ) իրականացման (նախաձեռնման, որոշման ընդունման, նախագծման և կառուցման) կարգը:

2. Հուշարձանի իրականացումը կարող են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և առանձին քաղաքացիներ:

Հուշարձանի իրականացման վերաբերյալ առաջարկությունը նախապես համաձայնեցվում է պետական և հասարակական նշանավոր գործչի կամ նրա առաջին հերթի ժառանգների ու համապատասխան համայնքի ավագանու հետ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով ներկայացվում տվյալ գործչի գործունեության ոլորտի համապատասխան պետական կառավարման հանրապետական մարմին, որը Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին է ներկայացնում գործչին նվիրված հուշարձանի իրականացման վերաբերյալ առաջարկություն` նշելով հուշարձանի տեսակը, տեղադրման վայրը, պատվիրատուին և ֆինանսավորման աղբյուրների մասին:

Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետը նպատակահարմարության դեպքում ընդունում է որոշում հուշարձանի իրականացման վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 16.04.09 N 393-Ն)

3. Հուշարձանի նախագծային ու շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կարող է կատարվել տարբեր աղբյուրներից` ինչպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին ու կազմակերպությունների, առանձին քաղաքացիների կողմից, այնպես էլ տարբեր ֆինանսական աղբյուրների համատեղ մասնակցությամբ:

4. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի որոշման հիման վրա հուշարձանի իրականացման որոշակի տեղի (հրապարակ, պողոտա, փողոց, շենք և այլն) ընտրության և հետագա իրականացման, ինչպես նաև համապատասխան նախագծի մշակման մրցույթի կազմակերպման դեպքում դրանց մասին որոշումն ընդունում է համայնքի ղեկավարը:

(4-րդ կետը փոփ. 16.04.09 N 393-Ն)

5. Հուշարձանի նախագծի մշակումն ու հաստատումը, շինարարության թույլտվությունը, կառուցումը, ավարտի ձևակերպումը և պահպանումը կատարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հուշարձանի ճարտարապետաշինարարական նախագծերը (բացի կիսանդրիներից, հուշաքարերից և հուշատախտակներից) մինչև հաստատումը սահմանված կարգով համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, իսկ պատմության և մշակույթի հուշարձանների, դրանց պահպանական գոտիների, պատմական միջավայրի և պատմամշակութային արգելոցների տարածքներում հուշարձանների իրականացման դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հետ:

6. Հուշարձանների վրա նախատեսվող մակագրությունների տեքստը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով համաձայնեցվում է պետական և հասարակական նշանավոր գործչի գործունեության ոլորտի համապատասխան պետական մարմնի հետ:

(կարգը փոփ. 16.04.09 N 393-Ն)