Գլխավոր տեղեկություն
Номер
N 846-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.08.05/39(705) Հոդ.929
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.07.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.07.2009
Дата вступления в силу
06.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2009 թվականի N 846-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 91 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգի 4-րդ կետի`

1) «ա» ենթակետը «մարզի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Երևանի քաղաքային համայնքի» բառերով.

2) «բ» ենթակետը «համայնքի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների» բառերով.

3) «դ» ենթակետում «եռանիշ» բառը փոխարինել «քառանիշ» բառով, իսկ «001» թիվը` «0001» թվով.

4) «ե» ենթակետում «եռանիշ» բառը փոխարինել «քառանիշ» բառով, իսկ «001» թիվը` «0001» թվով.

5) «ե» ենթակետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«4-րդ կետի «դ» և «ե» ենթակետերում կատարված փոփոխությունները չեն տարածվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ իրականացված անշարժ գույքի ծածկագրման աշխատանքների վրա։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 28

Երևան