Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 116-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.06.15/19(337) Հոդ.219
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
05.05.2009
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
07.05.2009
Дата вступления в силу
25.06.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մայիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009204

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

5 մայիսի 2009 թ.

թիվ 116-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 29-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը» նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 142-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կարգի 17-րդ կետը երրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Վարկատուին չեն տրամադրվում այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տվյալները, որոնց զիջվել է վարկառուի նկատմամբ պահանջի իրավունքը:»:

2) Կարգի «Հավելված 1-ի լրացման կարգի» (այսուհետ` Լրացման կարգ) 11-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Վարկի տեսակ» դաշտում վարկի տեսակը նշելուց լրացվում է միայն «զիջված վարկ», եթե վարկատուի կողմից վարկառուի նկատմամբ պահանջի իրավունքը զիջվել է այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձին»:

3) Կարգի Լրացման կարգի 26-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Վարկի վիճակը» դաշտում լրացվում է «մարված», եթե վարկատուի կողմից վարկառուի նկատմամբ պահանջի իրավունքը զիջվել է այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձին:»:

4) Կարգի Լրացման կարգի 29-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Վարկի վերաբերյալ այլ նշումներ» դաշտում լրացվում են նաև այդ իրավաբանական կամ ֆիզիկական անձի տվյալները (իրավաբանական անձ լինելու դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը և լրիվ անվանումը, իսկ ֆիզիկական անձ լինելու դեպքում` անձնագրի համարը, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում) անուն, ազգանունը), եթե վարկատուի կողմից վարկառուի նկատմամբ պահանջի իրավունքը զիջվել է այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2009 թ. մայիսի 7
ք. Երևան