Գլխավոր տեղեկություն
Номер
N 1058-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.06.2009-08.10.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.17/52(424) Հոդ.1001
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.07.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.2005
Дата вступления в силу
18.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2005 թվականի N 1058-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(1-ին կետը փոփ. 30.04.09 N 468-Ն)

2. Սահմանել, որ`

ա) «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը երեխաների խնամքի ցերեկային հաստատություն է.

բ) «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակն են`

Երևանի Աջափնյակ թաղային համայնքի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ծնողների խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող երեխաների, ինչպես նաև աճի և զարգացման համար անբարենպաստ և վտանգավոր կենսապայմաններում գտնվող երեխաների (այսուհետ` ռիսկի ենթակա երեխաներ) հիմնախնդիրների սոցիալական ախտորոշումը (պատճառների, բնույթի, սրության պարզումը),

ռիսկի ենթակա երեխաների հիմնախնդիրների լուծմանն աջակցելը` համագործակցելով երեխաների հիմնախնդիրների լուծման իրավասություն ունեցող Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանի համապատասխան ստորաբաժանումների և համայնքային ենթակայության կազմակերպությունների հետ:

(2-րդ կետը փոփ. 30.04.09 N 468-Ն)

3. «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 10 մլն դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի։

(3-րդ կետը փոփ. 30.04.09 N 468-Ն)

4. Պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

ա) երկամսյա ժամկետում հաստատել «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը,

բ) երկամսյա ժամկետում հաստատել «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով` ապահովել պետական  գրանցում իրականացնող մարմին այն ներկայացնելը:

(5-րդ կետը փոփ. 30.04.09 N 468-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 27
Երևան