Գլխավոր տեղեկություն
Номер
N 428-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.05.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.05.2009
Дата вступления в силу
27.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2009 թվականի N 428-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 485-Ա ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 264-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի հուլիսի 29-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության աշխատանքային խմբի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 485-Ա որոշման 1-ին կետում «Տ. Դավթյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» և «Ժ. Ազիզյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետի տեղակալ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» և «Վ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Մայքրոսոֆտ» կորպորացիայի միջև համատեղ աշխատանքային խմբի հայկական կողմի կազմը հաստատելու և կոնտակտային անձ նշանակելու մասին» N 264-Ա որոշման 1-ին կետում «Ժ. Ազիզյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ (աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավար)», «Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչության գլխավոր տեսուչ», «Ս. Ադամյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման վարչության պետի տեղակալ» և «Ռ. Ասատրյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետի տեղակալ-բաժնի պետ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Վ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ (աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավար)», «Ա. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գլխավոր հարկային տեսուչ», «Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գլխավոր տեսուչ» և «Գ. Գրիգորյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գիտելիքի տնտեսության, նորարարության և ձեռներեցության խթանման վարչության գիտելիքի տնտեսության բաժնի պետ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 26

Երևան