Գլխավոր տեղեկություն
Номер
N 629-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.07.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.07.2009
Дата вступления в силу
29.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2009 թվականի N 629-Ա

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-5-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության (Association of European Election Officials, ACEEEO) ամենամյա համաժողովը (այսուհետ` համաժողով) 2009 թվականի սեպտեմբերի 3-5-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջարկությունը համաժողովի կազմակերպման համար անհրաժեշտ ծախսերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների հաշվին կատարելու վերաբերյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2007-2008 թվականներին ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցներից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 33.1-ին հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան ծախսեր չեն կատարվել:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին համաժողովի կազմակերպման համար անհրաժեշտ ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նախահաշվի համաձայն:

3. Ընդունել ի գիտություն, որ համաժողովի կազմակերպմանն աջակցում են նաև ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան մասնաճյուղը:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` կազմակերպել համաժողովի մասնակիցների համար (մինչև 150 մարդ) պաշտոնական հրավերների ուղարկումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված` համաժողովի մասնակիցների ցանկին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել համաժողովի շրջանակներում կազմակերպվող ցուցահանդեսի ցուցադրանմուշների ժամանակավոր ներկրումն ու արտահանումը:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետին` ապահովել համաժողովի մասնակիցների դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

7. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին աջակցել համաժողովի շրջանակներում նախատեսվող մշակութային միջոցառումների կազմակերպման գործում:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համաժողովի մասնակիցների տրանսպորտային միջոցների ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

9. Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Կոտայքի մարզպետներին` կազմակերպել համաժողովի մասնակիցների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Կոտայքի մարզերում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմած ծրագրին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հուլիսի 28
Երևան