Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 188-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.08.06/23(341).1 Հոդ.263.10
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
30.06.2009
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
03.07.2009
Дата вступления в силу
16.08.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009253

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 հունիսի 2009 թ.

թիվ 188-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 9/02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, 27-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վարկային բյուրոյի կողմից այլ վարկային բյուրոյին կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տվյալների բազայի փոխանցման կամ տրամադրման կարգը և պայմանները» կանոնակարգ 9/02-ը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. հուլիսի 3

Երևան

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հունիսի 30-ի

թիվ 188-Ն որոշմամբ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 9/02

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է վարկային բյուրոյի կողմից այլ վարկային բյուրոյին կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` Կենտրոնական բանկ) տվյալների բազայի փոխանցման կամ տրամադրման կարգը և պայմանները:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2. Վարկային բյուրոն տվյալների բազան փոխանցում կամ տրամադրում է միայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կարգով վարկային բյուրոյի լիցենզիա ստացած իրավաբանական անձին կամ Օրենքով սահմանված դեպքերում` Կենտրոնական բանկին:

3. Վարկային բյուրոն իր տվյալների բազան ամբողջությամբ փոխանցում կամ տրամադրում է սույն կանոնակարգի 2-րդ կետում նշված սուբյեկտներին`

1) ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահից առնվազն 10 օր առաջ,

2) վարկային բյուրոյի կողմից վարկային բյուրոյի ծառայության մատուցման դադարեցման պահից առնվազն 10 օր առաջ:

4. Սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված դեպքերում վարկային բյուրոն տվյալների բազան փոխանցելուց կամ տրամադրելուց առաջ պետք է ոչնչացնի իր տվյալների բազայի բոլոր կրկնօրինակները և որևէ տվյալ չպետք է պահպանի իր մոտ: Ընդ որում, տվյալների բազայի փոխանցման կամ տրամադրման ժամանակ վարկային բյուրոն պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի նաև սույն կետի պահանջի իրականացման վերաբերյալ հայտարարագիր, որը պետք է պարունակի վարկային բյուրոյի ղեկավարի կողմից ներկայացվող հայտարարագրի արժանահավատության համար պատասխանատվության ստանձնման վերաբերյալ դրույթ: Նշված հայտարարագիրը ստորագրվում է վարկային բյուրոյի ղեկավարի կողմից:

5. Վարկային բյուրոն այլ վարկային բյուրոյին կամ Կենտրոնական բանկին տվյալների բազան փոխանցելիս կամ տրամադրելիս տրամադրում է տվյալների բազան և տեղեկատվություն տվյալների բազայի կառուցվածքի և նկարագրության վերաբերյալ, ինչպես նաև տվյալների բազան կառավարելու իրավասություն ունեցող անձանց մուտքի գաղտնաբառերը: Եթե տվյալների բազայում առկա տեղեկատվությունը կոդավորված է, ապա տրամադրվում է նաև այն ծրագիրը, որը հնարավորություն կտա ապակոդավորել այն:

6. Վարկային բյուրոյի կողմից այլ վարկային բյուրոյին կամ Կենտրոնական բանկին տվյալների բազան փոխանցվում կամ տրամադրվում է նրանց միջև կնքվող պայմանագրով, որն իր մեջ պետք է պարունակի հետևյալ դրույթները.

1) տվյալների բազայի փոխանցման կամ տրամադրման ժամանակ կողմերի կողմից իրականացվող տվյալների բազայի պաշտպանությանն ուղղված գործողություններ (տվյալների բազան ոչնչացումից, տվյալների խեղաթյուրումից և տվյալների բազա չթույլատրված մուտքից պաշտպանություն և այլն),

2) տվյալների բազայում առկա տվյալների գաղտնիության ապահովում:

7. Վարկային բյուրոյի կողմից այլ վարկային բյուրոյին կամ Կենտրոնական բանկին տվյալների բազայի փոխանցման կամ տրամադրման վերաբերյալ կազմվում է ընդունման-հանձնման ակտ, որն իր մեջ պետք է պարունակի սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված պահանջների պատշաճ կատարումը հավաստող դրույթներ:

8. Վարկային բյուրոն այլ վարկային բյուրոյին տվյալների բազան փոխանցելուց կամ տրամադրելուց առնվազն 5 օր առաջ այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին՝ նշելով այն անձին, որին փոխանցում է տվյալների բազան` ներկայացնելով սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված պայմանագրի նախագիծը: Վարկային բյուրոն այլ վարկային բյուրոյին տվյալների բազան փոխանցելուց կամ տրամադրելուց հետո 5 օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի 6, 7 կետերով սահմանված փաստաթղթերի պատճենները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան