Գլխավոր տեղեկություն
Номер
N 415-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.05.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.05.2009
Дата вступления в силу
21.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2009 թվականի N 415-Ա

 

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ)` ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

2009 թվականի մայիսի 13-ին Երևանում հայ-ամերիկյան աշխատանքային խմբի (միջկառավարական հանձնաժողովի) հերթական նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 1394500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 20

Երևան