Գլխավոր տեղեկություն
Номер
N 791-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.07.2009-30.07.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.29/38(704) Հոդ.884
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.07.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.07.2009
Дата вступления в силу
30.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2009 թվականի N 791-Ն

 

WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԲԱՑ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետությունում ներդրված WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգն օգտագործման համար բաց է.

2) WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված` Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզներն ու հատակագծերը հիմք են, որպես մեկ քարտեզագրական (հանութային) նյութ, պետական բոլոր խնդիրներում օգտագործման սկզբունքի ներդրման համար:

2. WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատների, ինչպես նաև տեղագրական և կադաստրային քարտեզներից ու հատակագծերից տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 155 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հուլիսի 21
Երևան