Գլխավոր տեղեկություն
Номер
N 08-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.06.03/28(694) Հոդ.673
Принят
Վճռաբեկ դատարանի նախագահ
Дата принятия
25.05.2009
Подписан
Վճռաբեկ դատարանի նախագահ
Дата подписания
25.05.2009
Дата вступления в силу
13.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

25 մայիսի 2009 թ.
ք. Երևան

N 08-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 05.02.2009 թվականի թիվ ՀՕ-46 Հայաստանի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի առաջին ենթակետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ա» ենթակետով` որոշում եմ`

 

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Հարավային քաղաքացիական դատարանի աշխատակազմի»» կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին»» թիվ 15-Ն որոշումը:

 

  Ա. Մկրտումյան