Գլխավոր տեղեկություն
Номер
N 442-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.06.2009-11.06.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.06.03/28(694) Հոդ.667
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.05.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2009
Дата вступления в силу
04.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2009 թվականի N 442-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 1-ին ենթակետի`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթ բարեփոխումների գործողությունների պլանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2009 թվականի դեկտեմբեր ամիսը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված գործողությունների պլանի իրականացման ծախսերի գնահատումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

մայիսի 27-ի N 442-Ն որոշման

 

Համաշխարհային բանկի 2009-2012 թթ. Հայաստանի Հանրապետության գործընկերության ռազմավարության ներքո ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվելիք գործողությունների ծրագիր

 

N

 

Սպասվող արդյունքը/
նպատակ

 

Միջոցառումները/
պահանջը

Իրականացման ժամկետը

 

Ֆինանսավորման աղբյուրը
(ԱՄՆ դոլար)

Նշումներ (օր. իրավիճակը)

 

Կատարողականության գնահատման ցուցանիշներ

 

1

2

3

4

5

6

հարկային մարմնի մասով

 

Բիզնես պրոցեսների վերակառուցման ուսումնասիրության իրականացում և համապատասխան հաշվետվության ներկայացում:

12.2009

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

1. Քարտեզագրված են բոլոր աշխատանքային ընթացակարգերը և դրանց փոխկապակցվածությունը,

2. Թարմացված ՊԵԿ ինտերնետային կայք, որը ինտեգրված է ցանցային համակարգերի հետ, իսկ «Հարկատու 3» համակարգում ավելացված են նոր մոդուլներ, գործում է ռիսկերի կառավարման ծրագիր,

1.1

 

Բիզնես պրոցեսների վերակառուցում բարելավելու հարկային պրոցեսները, որոնք կապահովեն`
ա. Հարկ վճարողների կողմից ներկայացվող հաշվետվություններին առնչվող ծախսերի կրճատում
բ. Հարկ վճարող-հարկային մարմին շփման կրճատում
գ. Հարկահավաքման բարելավում և երրորդ անձանցից ստացվող տեղեկատվության օգտագործում
դ. Ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման իրականացում
ե. Հարկային, մաքսային, կենսաթոշակային մուտքերի հավաքագրման գործառույթների համապատասխանեցում

 

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

3. ՊԵԿ համակարգում գործում է տվյալների միասնական հավաքագրման և տվյալների կուտակման շտեմարան,

4. Սահմանված է ՊԵԿ համակարգում աշխատանքների գնահատման և կատարողականության համակարգ,

5. Ըստ էության ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով մշակվում, վարվում և կառավարվում է ՊԵԿ-ում առկա տեղեկատվությունը,

6. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող հաշվետվությունների տեսակարար կշռի գերազանցում առձեռն ներկայացվող

1.2

 

Բիզնես պրոցեսների վերակառուցման ժամանակակից հարկային համակարգի լավագույն փորձի ուսումնասիրություն

 

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

2. 

Կառուցել ՏԿԿ համապատասխան միջազգային ստանդարտներին, նախապատրաստել հիմքեր ՏԿԿ-ի կառուցման 2-րդ փուլի համար

Սերվերների սենյակի (Տեղեկատվության Կառավարման Կենտրոն) տեխնիկական վերազինում (Փուլ 1).

Կենտրոնի նախագծում, Սենյակի վերանորոգում և համապատասխանեցում ՏԿԿ պահանջներին փոշու, խոնավության ձայնային և այլ մեկուսացումներ, հաղորդակցության նոր միացումներ, հոսանքի այլընտրանքային սնուցման (Դիզել գեներատոր, գերհզոր ԱՍՍ-ներ) և հակահրդեհային սարքավորումներ, ՏԿԿ-ի ընթացիկ շահագործման և հսկման համակարգերի ներդնում, համակարգչային և օժանդակ տեխնիկայի ձեռքբերում ու տեղադրում

08-10, 2009

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

7. հաշվետվությունների նկատմամբ,

8. Հարկ վճարողների կողմից հաշվետվությունների լրացման և ներկայացման ժամանակի և ծախսերի կրճատում,

9. ՊԵԿ կողմից հավաքագրվող եկամուտների ծրագրավորված մակարդակի ապահովում

 

3. 

ՊԵԿ-ում, Արաբկիր և Զեյթուն մասնաշենքերում ներքին ցանցի բարելավում

Ցանցային գործող համակարգի վերազինում (ՊԵԿ, Արաբկիր և Զեյթունի մասնաշենքեր) սարքավորումների արդիականացում, կապուղիների փոխարինում կամ արդիականացում, ցանցի կենտրոնական կառավարման համակարգի ներդնում

10-12, 2009

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

Մասնաճուղերի ներքին ցանցերը

4. 

Կառուցել ՏԿԿ Հարկատու 3, Օն-լայն հայտարարագրման, տվյալների միասնական շտեմարանի և այլ ծրագրային ապահովման սպասարկում

Սերվերների սենյակի տեխնիկական վերազինում (Փուլ 2). համակարգչային և օժանդակ տեխնիկայի ձեռքբերում ու տեղադրում (սերվերային համակարգիչներ, պահուստարաններ և տվյալների արխիվացման համակարգեր, անխափան աշխատանքի ապահովման համակարգ), Արաբկիր մասնաճյուղում տեղեկատվության պահուստարանի ստեղծում, ՊԵԿ-Արաբկիր օպտիկա-մալուխային կապի ստեղծում

10, 2009- 02, 2010

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

Կառուցվող համակարգերը պահանջում են նոր սերվերներ և անխափան աշխատանքի համակարգեր (համակարգերի կրկնօրինակում, տվյալների կրկնօրինակում)

 

5. 

ՊԵԿ վարչարարության արդյունավետության բարձրացում

Ըստ պահանջի հաշվետվությունների կառուցման ծրագրային ապահովման (Customs Reports Builder) արտոնագրերի ձեռքբերում, համակարգի հայերենացումը և հարմարեցումը ՊԵԿ տվյալների առկա շտեմարաններին

02-04, 2010

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

6. 

ՊԵԿ վարչարարության արդյունավետության բարձրացում

ՏՏ անձնակազմի ուսուցում (SUN Solaris, Network Administration, JAVA և Oracle Administration)

03-11, 2010

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

7. 

ՊԵԿ վարչարարության արդյունավետության բարձրացում

ՊԵԿ ներքին բիզնես աշխատանքային գործընթացների համակարգի նախագծում, ծրագրային ապահովման կառուցվածքի մշակում, ծրագրավորում և պիլոտ ներդնում
ՊԵԿ կայքի վերաթարմացում, ինտեգրացիա ՊԵԿ ցանցային համակարգերի հետ

03-11, 2011

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

8. 

ՊԵԿ վարչարարության արդյունավետության բարձրացում

Անալիտիկ-սիմուլյացիայի ծրագրային ապահովման նախագծում, ծրագրային կառուցվածքի մշակում, համակարգի ստեղծում, տեղադրում, համակարգի ուսուցում

11, 2010-
12, 2011

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

 

 

9. 

 

Ցանցային ՀԴՄ-ների նախագծի 2-րդ փուլ:
Ներկա համակարգում նոր հաշվետվությունների ավելացում, նոր ՀԴՄ տեսակների ընդգրկումը առկա համակարգում, սարքավորումների ձեռքբերում

08-09, 2010

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

10. 

ՊԵԿ վարչարարության արդյունավետության բարձրացում

Հարկատու 3 համակարգում նոր մոդուլների ավելացում, ներկա գործառույթների ինվենտարիզացիա և համալրումը ծրագրային ապահովման մեջ (ներկա համակարգի մեկ անգամյա փոփոխում)

 

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

Հարկատու 3 և TWM համակարգերի տեղեկատվության ավտոմատ տեղափոխման համակարգ

11. 

ՊԵԿ վարչարարության արդյունավետության բարձրացում

Տվյալների մշակման միասնական շտեմարանի (Data Warehouse) ստեղծում. ներառյալ նախագծումը և տարբեր համակարգերից տվյալների տեղափոխումը

03-08, 2010

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

12.

Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում և մատուցվող ծառայությունների քանակի ավելացում

Հարկային օրենսդրության վերաբերյալ հաճախ հանդիպող հարցերի համախմբման և օգտագործման տվյալների բազայի («գիտելիքների շտեմարանի») հայեցակարգի ձևավորում և դրա հիման վրա ծրագրի մշակում, փորձարկում և կիրարկում

07-08, 2009

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

13.

Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում և մատուցվող ծառայությունների քանակի ավելացում

Հարկատուների և ՊԵԿ աշխատակիցների համար ուսումնական կենտրոնի ստեղծում և հետագա վերազինում (նախագծում, սարքավորումների ձեռքբերում և տեղադրում, ուսումնական կենտրոնի աշխատակազմի ուսուցում)

04-06, 2010

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

Նախատեսվում է մինչև 80 տեղանոց կենտրոնի ստեղծում

14.

Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում և մատուցվող ծառայությունների քանակի ավելացում

Ուսումնական նյութերի, այդ թվում գործող և ներդրվելիք համակարգերի համար ձեռնարկների կազմում, տպագրում և բաժանում

01-05, 2010

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

մաքսային մարմնի մասով

15.

Մաքսային ռազմավարության ստրատեգիական ուղղությունների զարգացում

Մաքսային գործընթացների վերակառուցման ուսումնասիրության իրականացում և համապատասխան հաշվետվության ներկայացում

12,2009

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

 

15.1

 

Մաքսային օրենսդրության կատարելագործում և դրա համապատասխանեցում միջազգային չափանիշներին

12,2009

 

 

Վերանայված մաքսային օրենսդրության առկայություն

15.2

 

ՀՀ մաքսային ծառայության աշխատանքային խմբի այց լավագույն փորձ ունեցող որևէ երկրի մաքսային ծառայություն

 

 

 

Մաքսային համակարգում ուսումնասիրված ուղղությունների ներդրում

16. 

Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում

GPS համակարգի միջոցով մաքսային կետից մաքսային պահեստ բեռնատար ավտոմեքենայի հսկողություն
(գործող համակարգերի և սարքավորումների ուսումնասիրություն, նախագծում, համակարգի ստեղծում, պիլոտ և տեղադրում բոլոր մաքսակետերում)

08, 2009-02, 2010

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

1. Մաքսային կանոնների խախտման դեպքերի նվազեցում
2. Մաքսային մարմինների կողմից ավտոմեքենաների պարտադիր ուղեկցման դեպքերի բացակայություն
3. Մաքսային մարմինների կողմից հավաքագրվող եկամուտների աճ
4. Մաքսային ընթացակարգերի արդյունավետ կառավարում

17.

Կանաչ ուղու ամբողջական կիրառում

Մաքսային համակարգում էլեկտրոնային ստորագրությունների և էլեկտրոնային վճարման համակարգի ներդրում, մաքսային հսկողության ռիսկերի կառավարման և հետացթողումային հսկողության համակարգերի զարգացում

12,2009

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

անհրաժեշտության դեպքում TWM-ում ծրագրային փոփոխությունների իրականացում

1. Մաքսային հսկողության համար պահանջվող փաստաթղթերի ներկայացում էլեկտրոնային եղանակով
2. Մաքսային հսկողության բնագավառում ընտրողականության իրականացում ընդունված ռիսկերի չափանիշների հիման վրա
3. Հետացթողումային հսկողության օրենսդրական բարելավված դաշտ, դրանց վերաբերյալ մեթոդական ձեռնարկների և ուղեցույցների առկայություն

18.

Մաքսային հսկողության ձևերի և վերահսկողության կարողությունների ամրապնդում

Նախաբացթողումային և հետբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի ոլորտներում ընդգրկված աշխատակիցների ուսուցում (այդ թվում օտարերկրյա պետություններում) և խորհրդատվություն, ինչպես նաև այդ բնագավառներում օգտագործվող սարքավորումների ձեռքբերում և դրանց օգտագործման համար անհրաժեշտ գիտելիքների ուսուցանում

12,2011

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

1. Վերապատրաստված մաքսային ծառայողներ
2. Մաքսային զննման գործընթացում ժամանակակից սարքավորումների առկայություն
3.Մաքսային ծառայողները տիրապետում են միջազգային պրակտիկայում առկա զննման մեթոդներին

19.

Սահմանների կառավարման արդյունավետության բարձրացում

 

12,2011

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

 

 

19.1

 

Սահմանային հսկողություն իրականացնող պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում

12,2011

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

Խորհրդատվություն /փորձագետի այց 2 ամիս ժամանակահատվածով, TWM համակարգչային ծրագրում փոփոխությունների իրականացում, նոր ծրագրային լուծումների ապահովում

Սահմանային հսկողություն իրականացնող պետական մարմինների միջև միասնական տեղեկատվական համակարգի առկայություն

19.2

 

Հարևան երկրների հետ սահմանների կառավարման միասնական համակարգի ներդրում

12.2011

ՀՀ պետական բյուջե,
ՀՀԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդ,
դոնոր կազմակերպություններ

Բագրատաշենի շենքի վերկառուցման և շենքային պայմանների փոփոխման աշխատանքներ

ՀՀ-ի և Վրաստանի սահմանին գործում է միացյալ մաքսատուն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան