ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 ապրիլի 2009 թ. |
N 18-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ «Շանթ» ՍՊ ընկերության 15.04.2009 թ. հայտը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 59 հոդվածի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
«Շանթ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 53 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2011 թվականի հունվարի 21-ը։
Նախագահ | Գ. Ամալյան |