Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-137-4
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.05.20/26(692) Հոդ.545
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.04.2009
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
27.04.2009
Дата вступления в силу
27.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. ա) ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
բ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
12.03.2009

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

2. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն
12.03.2009

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

3. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
27.02.2009

Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

4. ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Հ. Հակոբյան
Լ. Սարգսյան
Ս. Ավետիսյան
Է. Շարմազանով
Գ. Մելիքյան
05.03.2009

Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

5. ա) «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
բ) ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

ԱԺ պատգամավոր
Վ. Դալլաքյան
09.03.2009

Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

6. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Հ. Հակոբյան (024)
Ս. Ավետիսյան
Գ. Մելիքյան
Գ. Գևորգյան
Է. Շարմազանով
Մ. Ղազարյան
Լ. Սարգսյան
26.02.2009

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. ա) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

բ) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

գ) «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
դ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
ե) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
զ) «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
է) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»
ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
ը) ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
թ) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»
ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
ժ) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին

Կառավարություն
22.04.2009

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

27 ապրիլի 2009 թվականի,

քաղ. Երևան

Ն-137-4