ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2009 թվականի N 420-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 251-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մարտի 25-ի «Ասիական զարգացման բանկի ու Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի ապրիլի 11-ի N 185-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 251-Ա որոշման N 2 հավելվածում «Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ա.Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 20 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|