Գլխավոր տեղեկություն
Номер
N 631-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.07.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.07.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.07.2009
Дата вступления в силу
29.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2009 թվականի N 631-Ա

 

Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանին 2009 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը գործուղել Սոչի (Ռուսաստանի Դաշնություն)` «ԲԱՄՕ» ընկերության կողմից հայտարարված «Ձմեռային Օլիմպիադա-2014»-ի շրջանակներում նախատեսվող «Արմենիա» հյուրանոցային համալիրի ճարտարապետական մրցույթի ժյուրիի ամփոփիչ նիստին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ն. Սարգսյանի` Սոչի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Սարգսյանի` Սոչի մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոչի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հուլիսի 28
Երևան