Գլխավոր տեղեկություն
Номер
N 536-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.594
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.05.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.05.2009
Дата вступления в силу
06.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2009 թվականի N 536-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 571-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 571-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) N 2 հավելվածում`

ա. 1-ին կետում «ժամանակավոր անաշխատունակության նպաստը (այսուհետ` ապահովագրական նպաստ)» բառերը փոխարինել «ապահովագրական նպաստը» բառերով,

բ. 13-րդ կետը «ժամկետում» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը)» բառերով.

2) N 3 հավելվածում`

ա. 4-րդ կետի առաջին պարբերությունը «վարձու աշխատողի համար հաշվարկված» բառերից հետո լրացնել «վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը,» բառերով,

բ. 4-րդ կետի երրորդ պարբերությունում «օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը» բառերը փոխարինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը» բառերով,

գ. 5-րդ կետը «եկամտից» բառից հետո լրացնել «` բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացված եկամտի» բառերով,

դ. 6-րդ կետի առաջին պարբերությունը «եկամուտը» բառից հետո լրացնել «` բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացված եկամտի» բառերով,

ե. 6-րդ կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը» բառերը փոխարինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը» բառերով,

զ. 7-րդ կետում «նվազագույն աշխատավարձի 13-ապատիկից» բառերը փոխարինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից» բառերով.

3) N 5 հավելվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «գործատուն ապահովագրական նպաստը» բառերը փոխարինել «գործատուն ապահովագրական նպաստի պակասող մասը» բառերով.

4) N 7 հավելվածում`

ա. 22-րդ կետը «բուժման» բառից հետո լրացնել «ամբողջ» բառով,

բ. 22-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրվանից ոչ ավելի» բառերով,

գ. 29-րդ կետում «եթե խնամքի բացակայությունը, ըստ բժշկի եզրակացության, կարող է վտանգ սպառնալ հիվանդի կյանքին կամ առողջությանը» բառերը փոխարինել «բժշկի եզրակացության հիման վրա» բառերով,

դ. 30-րդ կետի «դ» ենթակետը և 31-րդ կետի «բ» ենթակետը «ավելի» բառից հետո լրացնել «, ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ» բառերով,

ե. 36-րդ կետը «Հղիության» բառից հետո լրացնել «154-րդ օրը և» բառերով,

զ. 37-րդ կետը «Հղիության» բառից առաջ լրացնել «Մինչև հղիության 154-րդ օրը և» բառերով.

5) N 9 հավելվածի 2-րդ կետում «անձնագիրն ու դրա լուսապատճենը» բառերը փոխարինել «դիմումը, անձնագիրն ու դրա լուսապատճենը` վեցամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 20

Երևան