Գլխավոր տեղեկություն
Номер
N 393-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.05.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.05.2009
Дата вступления в силу
16.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2009 թվականի N 393-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 888-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 888-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 1-ին կետը.

2) որոշման հավելվածի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերի`

ա. 4-րդ սյունակում «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «2009թ. նոյեմբերի երրորդ տասնօրյակ» բառերով,

բ. 5-րդ սյունակում «ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 15

Երևան