Գլխավոր տեղեկություն
Номер
N 196-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.03.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.03.2009
Дата вступления в силу
12.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2009 թվականի N 196-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 519-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 519-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում «Գ. Մայիլյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական համագործակցության և ներդրումային քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերը փոխարինել «Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 11

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան