Գլխավոր տեղեկություն
Номер
N 1509-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.05.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.09/2(592) Հոդ.41
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.12.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2007
Дата вступления в силу
10.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2007 թվականի N 1509-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և Հայաստանի, որպես կայուն, ապահով ու ձեռնարկատիրական գործունեության, ներդրումների համար բարենպաստ և զբոսաշրջության համար գրավիչ երկրի, նկարագիրը ձևավորելու ու միջազգային շուկայում պատշաճ ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 17.04.08 N 412-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 17.04.08 N 412-Ն)

3. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի։

4. «Սմարթ Մեդիա» կազմակերպության կողմից Հայաստանը ներկայացնող ֆիլմի նկարահանման, «Գեղեցիկ աշխարհ» ֆիլմաշարում այն ներառելու և հանրաճանաչ հեռուստաալիքներով հեռարձակելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 46128.74 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. դեկտեմբերի 24
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 20-ի N 1509-Ն որոշման

Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ «ՍՄԱՐԹ ՄԵԴԻԱ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼԻՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

1. «Սմարթ Մեդիա» կազմակերպությունը պարտավորվում է նկարահանել և «Գեղեցիկ աշխարհ» ֆիլմաշարում ներառել Հայաստանը ներկայացնող 52 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ:

2. Նկարահանման արդյունքում, բացի վավերագրական ֆիլմից, «Սմարթ Մեդիա» կազմակերպությունը պարտավորվում է Հայաստանին տրամադրել`

1) ֆիլմից դուրս մնացած տեսանյութերը` 6 ժամ տևողությամբ.

2) Հայաստանում ներդրումների հնարավորությունները ներկայացնող` 120 վայրկյան տևողությամբ հոլովակ.

3) ֆիլմի վերջնագրում երախտագիտության արտահայտում` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը.

4) հավելյալ լեզուներով թողարկման հնարավորություն.

5) 200 օրինակ (ձայնագրված DVD սկավառակների վրա).

6) երկրի նկարագրի ձևավորման և ներկայացման, գովազդային տեսանյութերի և դրանց հեռարձակման վերաբերյալ մեկամյա խորհրդատվություն (2008 թվականի ընթացքում):

3. «Սմարթ Մեդիա» կազմակերպությունը երաշխավորում է`

1) տրամադրել 6 անձից կազմված պրոֆեսիոնալ նկարահանող խումբ` իր տրամադրության տակ գտնվող լավագույն տեխնիկական միջոցներով ու մարդկային ռեսուրսներով.

2) նկարահանումների համար` 2008 թվականի փետրվարին 4-7 օր տևողությամբ, 2-3 անձից կազմված, իսկ 2008 թվականի մայիսին 2-3 շաբաթ տևողությամբ, 6 անձից կազմված խմբեր գործուղել Հայաստան.

3) ավարտել ֆիլմի պատրաստումը նկարահանումների ավարտից սկսած 6 ամսվա ընթացքում.

4) վավերագրական ֆիլմը պատրաստ լինելուն պես ապահովել դրա տարածումը հենց առաջին ցուցահանդեսի ընթացքում և առավելագույնը 2 տարվա ընթացքում բոլոր միջազգային հեռուստաալիքների հետ հեռարձակման վերաբերյալ բանակցությունների վարումը.

5) առաջին 2 տարվա ընթացքում ֆիլմը յուրաքանչյուր մայրցամաքում հեռարձակել առնվազն 2 անգամ.

6) ապահովել 450 մլն լսարան` առաջին 2 տարվա ընթացքում.

7) առաջին 2 տարվա ընթացքում ներկայացնել ֆիլմը բոլոր խոշորագույն հեռուստատեսային ցուցահանդեսներում (MIP, MIPTV).

8) յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ անգամ զեկուցել կնքված հեռարձակման պայմանագրերի մասին` տվյալների տրամադրմամբ.

9) Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի նկատմամբ հեղինակային իրավունքներից բխող գույքային և ֆիլմի վերարտադրության իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության.

10) տեսանյութերի մոնտաժման արդյունքում վերջնական ֆիլմից դուրս մնացած լավագույն տեսանյութերը` 6 ժամ ընդհանուր տևողությամբ, տրամադրել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը (յուրաքանչյուր անգամ «Սմարթ Մեդիա» կազմակերպության նախնական համաձայնությամբ)` վերարտադրելու և օգտագործելու իրավունքով.

11) տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի իրացման (այդ թվում` DVD սկավառակներով) իրավունք.

12) համագործակցել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ ֆիլմի սյուժեի ու բովանդակության որոշման հարցում և նկարահանող խմբին գործուղել միայն սյուժեի և բովանդակության (10 տոկոս թույլատրելի շեղումներով) հաստատումը հավաստող փաստաթղթի ստորագրումից հետո.

13) ֆիլմը հեռարձակել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից հավանության արժանանալուց հետո:

4. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ապահովել`

1) ֆիլմի սյուժեի և նկարահանման հետ կապված ծախսերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտի և ուղեկցորդների տրամադրումը նկարահանող խմբին.

3) նկարահանող խմբի կեցությունը.

4) ֆիլմի նկարահանման թույլտվության տրամադրումը.

5) «Սմարթ Մեդիա» կազմակերպության ծառայությունների դիմաց 225 000 եվրոյի վճարումը, ընդ որում, պայմանագրի գնի 50 տոկոսը վճարվում է կանխավճարի ձևով` նախքան նկարահանող խմբի ժամանումը, 25 տոկոսը` ֆիլմի թողարկման ավարտից հետո, իսկ մնացած 25 տոկոսը` 2009 թվականի հունվարին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 20-ի N 1509-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործա-
ռական
դասա-
կարգման
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման N 5 հավելվածում (պակասեցվող գումարները նշված են բացասական, իսկ ավելացվողները` դրական նշանով)
խումբը ենթա-
խումբը
տարի
1 2 3 4
13   ԸՆԴԱՄԵՆԸ  
Տնտեսական այլ ծառայություններ -46128.74
    այդ թվում`  
  01 Առևտրի, սպասարկումների, մատակարարման գործունեության և ընդհանուր բնույթի տնտեսական ծառայությունների բնագավառում պետական կառավարում -5051.24
    այդ թվում`  
    03. Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ անդամակցային պարտավորությունների իրականացում -5051.24
    ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն -5051.24
  04 Զբոսաշրջիկություն -8077.5
    այդ թվում`  
    02. ՀՀ զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի շրջանակներում «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիր -8077.5
    ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն -8077.5
  05 Ընդհանուր բնույթի տնտեսական այլ ծառայություններ -33000.0
    այդ թվում`  
    03. ՀՀ 2007 թ. տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման վերահսկողության պետական ծրագիր -33000.0
    ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն -33000.0
14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 46128.74
    այդ թվում`  
  06 Այլ ծրագրեր 46128.74
    այդ թվում`  
    01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 46128.74
    ՀՀ կառավարություն 46128.74

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան