Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 189-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.08.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.08.06/23(341).1 Հոդ.263.11
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
30.06.2009
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
03.07.2009
Дата вступления в силу
16.08.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009254

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 հունիսի 2009 թ.

թիվ 189-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 738-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի ««Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը» և «Գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձևը» հաստատելու մասին» թիվ 738-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը» 4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4.1 Եթե հայտը քննելու ընթացքում դիմումում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացված տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա հայտատուն ներկայացնում է նաև փոփոխված տեղեկությունները՝ մինչև Կենտրոնական բանկի կողմից հայտը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշման կայացումը: Եթե ներկայացված հայտը կամ դրան կից՝ օրենքով կամ սույն կարգով պահանջվող փաստաթղթերը թերի են, ապա հայտատուն իրավունք ունի մինչև Կենտրոնական բանկի կողմից հայտը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշման կայացումը ներկայացնել պահանջվող փաստաթղթերը: Սույն կետով նշված դեպքերում հայտը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. հուլիսի 3

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան