ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2009 թվականի N 542-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 354 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 14-ի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 354 որոշման 1-ին կետով հաստատված խորհրդի կազմում`
1) «Ա. Երիցյան - «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Բեկիրսկի - «Տոսպ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
2) «Ն. Աֆեյան - «Ֆլագշիփ Վենչըրս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Գրիգորյան - «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 2 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|