ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2009 թվականի N 387-Ա
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին 2009 թվականի մայիսի 18-24-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն` ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջին առաջնությանը և ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համագումարին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի` Թաիլանդի Թագավորություն գործուղման հետ կապված ծախuերը կկատարվեն ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ս. Խաչատրյանի` Թաիլանդի Թագավորություն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 14 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|