Գլխավոր տեղեկություն
Номер
N 1205-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.06.2009-05.12.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.10.15/51(286) Հոդ.961
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.06.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.10.2003
Дата вступления в силу
25.10.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.12.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2003 թվականի N 1205-Ն

ԱՎԱՐՏՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ավարտված շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար հիմք է հանդիսանում համայնքի ղեկավարի կամ մարզպետի (ըստ գույքի գտնվելու վայրի) կողմից տրված տեղեկանքն այն մասին, որ ավարտված շենքի, շինության արտաքին չափերն ու հարկայնությունը համապատասխանում են ճարտարապետահատակագծային առաջադրանքով և հաստատված նախագծով սահմանված պահանջներին։

(1-ին կետը փոփ. 16.04.09 N 399-Ն)

2. Հաստատել ավարտված շենքի, շինության մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 30
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 1205-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ավարտված շենքի, շինության մասին

 

Տրվում է _______________________________________________________

(հողամասի սեփականատիրոջ (օգտագործողի) անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը)

 

_______________________________________________________________

 

այն մասին, որ նրա կողմից ________________________________ հասցեում կառուցված

(օբյեկտի հասցեն)

 

_________________________ շենքի, շինության արտաքին չափերն ու հարկայնությունը

(օբյեկտի անվանումը)

 

համապատասխանում են ճարտարապետահատակագծային առաջադրանքով և հաստատված

նախագծով սահմանված պահանջներին։

Սույն տեղեկանքը հիմք չէ շենքի, շինության շահագործման համար։

Սույն տեղեկանքը տրվում է ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի __________________ տարածքային

ստորաբաժանում՝ գույքային իրավունքների պետական գրանցման համար։

 

_________________________ մարզի

 

____________________ համայնքի

 

ղեկավար (մարզպետ)  _____________  ______________

(ստորագրությունը)         (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

(hավելվածը փոփ. 16.04.09 N 399-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.10.2015, N 1317-Ն 05.12.2015, N 1205-Ն
16.04.2009, N 399-Ն 08.06.2009, N 1205-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան