Գլխավոր տեղեկություն
Номер
N 375-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.05.2009-01.10.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.05.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.05.2009
Дата вступления в силу
08.05.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մայիսի 2009 թվականի N 375-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման հավելվածի «4.4.1. Առողջապահություն» բաժնի 1.1-ին և 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման 2-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում «ՑԻԿԼՈՆ-30» իզոտոպների արտադրության համալիրի տեղադրման և Հայաստանի Հանրապետությունում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին`

1) ապահովել բելգիական «Այբիէյ մոլեկուլյար» ընկերության, Հայաստանի համար բժշկական ծրագրերի զարգացման ֆրանսիական միության հետ բանակցությունների գործընթացը և համապատասխան պայմանագրերի նախապատրաստումը.

2) մշակել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների պլան.

3) յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 7

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
մայիսի 7-ի N 375-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՑԻԿԼՈՆ-30» ԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի պատասխանատու)
   
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար (աշխատանքային խմբի պատասխանատու)
   
Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
   
Ա. Փինարբասի -«Գրանթ Թորնթոն Ամիօ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
      
Ա. Չիլինգարյան - «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար
   
Ա. Մատտիս - «ՌՈՆԻԿ» ընկերության տնօրեն (Գերմանիա) (համաձայնությամբ)
   
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
   
Լ. Բարխուդարյան - Հայաստանի համար բժշկական ծրագրերի զարգացման ֆրանսիական միության ներկայացուցիչ Հայաստանում («Ավագ Սոլյուշնս» կազմակերպություն, գլխավոր խորհրդական) (համաձայնությամբ)
   
Ֆ. Բաշլո - Հայաստանի համար բժշկական ծրագրերի զարգացման ֆրանսիական միության հիմնադիր, Կարլբուրգի քաղցկեղի հետազոտական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
   
Բ. Փափազյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն
 
Հ. Թորոսյան - «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ավագ գիտաշխատող (աշխատանքային խմբի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.02.2013, N 123-Ա 15.02.2013, N 375-Ա
30.09.2010, N 803-Ա 01.10.2010, N 375-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան