ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2009 թվականի N 375-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման հավելվածի «4.4.1. Առողջապահություն» բաժնի 1.1-ին և 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման 2-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում «ՑԻԿԼՈՆ-30» իզոտոպների արտադրության համալիրի տեղադրման և Հայաստանի Հանրապետությունում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին`
1) ապահովել բելգիական «Այբիէյ մոլեկուլյար» ընկերության, Հայաստանի համար բժշկական ծրագրերի զարգացման ֆրանսիական միության հետ բանակցությունների գործընթացը և համապատասխան պայմանագրերի նախապատրաստումը.
2) մշակել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների պլան.
3) յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 7 Երևան |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՑԻԿԼՈՆ-30» ԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ն. Երիցյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի պատասխանատու) |
Հ. Քուշկյան | - ՀՀ առողջապահության նախարար (աշխատանքային խմբի պատասխանատու) |
Մ. Թումասյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Փինարբասի | -«Գրանթ Թորնթոն Ամիօ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Չիլինգարյան | - «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար |
Ա. Մատտիս | - «ՌՈՆԻԿ» ընկերության տնօրեն (Գերմանիա) (համաձայնությամբ) |
Ս. Խաչատրյան | - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն |
Լ. Բարխուդարյան | - Հայաստանի համար բժշկական ծրագրերի զարգացման ֆրանսիական միության ներկայացուցիչ Հայաստանում («Ավագ Սոլյուշնս» կազմակերպություն, գլխավոր խորհրդական) (համաձայնությամբ) |
Ֆ. Բաշլո | - Հայաստանի համար բժշկական ծրագրերի զարգացման ֆրանսիական միության հիմնադիր, Կարլբուրգի քաղցկեղի հետազոտական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) |
Բ. Փափազյան | - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն |
Հ. Թորոսյան | - «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ավագ գիտաշխատող (աշխատանքային խմբի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |