Գլխավոր տեղեկություն
Номер
N 330-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.04.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.04.2009
Дата вступления в силу
24.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2009 թվականի N 330-Ա

 

Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԵՎ Ս. ԱԶԱՐՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների տեղակալների և պաշտպանության նախարարների տեղակալների մակարդակով խորհրդատվական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Է. Բարսեղյանի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ Ս. Ազարյանի` 2009 թվականի հունվարի 15-16-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 23

Երևան