Գլխավոր տեղեկություն
Номер
N 522-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.06.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.06.2009
Дата вступления в силу
01.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2009 թվականի N 522-Ա

 

Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին 2009 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 2-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)` Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների փոխադրման խողովակաշարի և Հայաստանի Հանրապետությունում նավթամթերքների տերմինալի կառուցման ծրագրի վերաբերյալ բանակցություններ վարելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սիմոնյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Սիմոնյանի` Թեհրան մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 30

Երևան