Գլխավոր տեղեկություն
Номер
N 1833-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.06.2009-01.03.2023)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.23/72(444) Հոդ.1383
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.11.2005
Дата вступления в силу
24.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 14 նոյեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2005 թվականի N 1833-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ լրացումները`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 30.04.09 N 471-Ն)

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին».

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին».

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին».

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին».

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին».

է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին».

ը) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին».

թ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին».

ժ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին».

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին»:

(1-ին կետը փոփ. 30.04.09 N 471-Ն)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրությունը` դրանում սահմանելով Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին տիրապետմանը ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև ներառելով նրանց իրավունքները և պարտականությունները:

(2-րդ կետը փոփ. 30.04.09 N 471-Ն)

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին `

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում հաստատել երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների կանոնադրությունները և մարզպետարանների աշխատակազմերի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերը` հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետով նախատեսված օրինակելի կանոնադրությունը.

բ) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա հունվարի 15-ը Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով ներկայացնել տարեկան հաշվետվություն երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գործունեության մասին:

(3-րդ կետը փոփ. 30.04.09 N 471-Ն)
   
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 3
Երևան