Գլխավոր տեղեկություն
Номер
N 625-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.06.2009-24.04.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.571
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.06.2003
Дата вступления в силу
26.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2003 թվականի N 625-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 29-րդ հոդվածին և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 141-րդ ու 17-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի «Հողերի օգտագործման սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին» N 30 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին».

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա» ենթակետը.

գ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ մինչև հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներ կազմելը՝ հողերի օտարման ու օգտագործման տրամադրման համար կազմվում են հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ».

դ) որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հաստատված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 3
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 2-ի N 625-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀՈՂԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության համայնքներում հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների (այսուհետ՝ սխեմա) նախագծման առաջադրանքի (այսուհետ՝ առաջադրանք) կազմման, սխեմաների մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին, ինչպես նաև դրանց կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները:

2. Սխեման քաղաքային կամ գյուղական համայնքի (այսուհետ՝ համայնք) սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների հողօգտագործումը կանոնակարգող, պետական ու համայնքի հողերի տարածքային զարգացման և արդյունավետ օգտագործման հիմնական ուղղություններն ամրագրող քաղաքաշինական ու հողաշինարարական միացյալ (կոնսոլիդացված) գոտիավորման փաստաթուղթ է, որը ներառում է հողերի բաշխումն ըստ նպատակային նշանակության՝ հիմնական (բազային) տեսակների սահմանմամբ և քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ջրային, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումների ամրագրմամբ:

3. Սխեմայում հաշվի են առնվում հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, այդ թվում` համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերով սահմանված դրույթները, ինչպես նաև, հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության հողերի, անտառային և ջրային հողերի օգտագործման ռեժիմները, այլ նպատակային նշանակության հողերի օգտագործման սահմանափակումները:

4. Գոտիավորմամբ սահմանված պահանջները տարածվում են անշարժ գույքի բոլոր օբյեկտների վրա՝ անկախ սեփականության ձևից, և սեփականատերերի կամ օգտագործողների փոփոխման դեպքում պահպանում են իրենց ուժը:

5. Սխեման հիմք է հանդիսանում բնակավայրերի, դրանց առանձին հատվածների և կառուցապատման համար նախատեսված կամ կառուցապատված այլ տարածքների գոտիավորման նախագծերի, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերի համար՝ հողաբաժանման գծագրերի մշակման համար:

6. Գյուղական համայնքների և մինչև 15 հազար բնակիչ ունեցող քաղաքային համայնքների համար բնակավայրերի գոտիավորման նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով մշակվում են սխեմաների հետ համատեղ:

7. Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված տարածքների համար սխեմաները, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերի, մշակվում են համայնքի գլխավոր հատակագծի նախագծային նյութերի կազմում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` գլխավոր հատակագծերի առաջադրանքներում սույն կարգով սահմանված պահանջների ամրագրմամբ:

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 09.04.09 N 358-Ն)

9. Հայաստանի Հանրապետության այն համայնքներում, համաձայն սույն կարգի N 1 հավելվածի, որոնցում ընդգրկված բնակավայրերն ունեն կիրառման համար պիտանի գլխավոր հատակագծեր, սխեման, որպես գոտիավորման ինքնուրույն փաստաթուղթ, մշակվում է համայնքի ղեկավարի կողմից կազմված առաջադրանքի հիման վրա ու նրա պատվերով՝ համայնքի բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին` սույն կարգի 11-36-րդ կետերով սահմանված կարգով:

10. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը՝ մշակման փուլում գտնվող բնակավայրերի գլխավոր հատակագծերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաստատվելուց հետո սույն կարգի N 1 հավելվածով ներկայացված ցանկում կատարվում է համապատասխան լրացում:

11. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերում սխեմայի մշակման առաջադրանքում ամրագրվում են նաև բնակավայրի սահմաններից դուրս տեղաբաշխված տարածքների զարգացման հիմնական խնդիրներին ներկայացվող պահանջները: Անհրաժեշտության դեպքում առաջադրանքով կարող են ներառվել բնակավայրի գլխավոր հատակագծի որոշ դրույթների արդիականացման պայմանները: Սխեման և բնակավայրի գլխավոր հատակագիծը սույն կարգի համաձայն հաստատվելուց հետո, որպես բաղկացուցիչ մասեր, կազմում են համայնքի գլխավոր հատակագիծը:

12. Համայնքի ղեկավարի կողմից մշակված առաջադրանքի նախագիծը համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին` համաձայնեցման:

13. Սխեմաների առաջադրանքին հիմնական պահանջները ներկայացվում են՝ համաձայն սույն կարգի N 2 հավելվածի:

14. Մարզպետը 5-օրյա ժամկետում համաձայնություն է տալիս առաջադրանքի նախագծին և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին (այսուհետ` շահագրգիռ պետական կառավարման մարմիններ)՝ համաձայնեցման:

(14-րդ կետը փոփ. 09.04.09 N 358-Ն)

15. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում համաձայնեցնում են առաջադրանքի նախագիծը կամ մարզպետին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

16. Մարզպետը շահագրգիռ պետական կառավարման մարմինների առաջարկություններն ու դիտողություններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, դրանց հիման վրա լրամշակում է առաջադրանքի նախագիծը:

17. Մարզպետը համայնքի ղեկավարին է տրամադրում նշված նախագծի լրամշակված ու համաձայնեցված տարբերակը, ինչպես նաև սխեմայի մշակման համար ելակետային նյութերը տրամադրող պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը:

18. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի լրամշակված տարբերակն ստանալուց հետո եռօրյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով համայնքի բնակչությանն իրազեկում է դրա հասարակական քննարկման օրվա և ժամի, ինչպես նաև մինչև քննարկումն առաջադրանքի բովանդակությանը ծանոթանալու հնարավորության մասին:

19. Քննարկումը կարող է նշանակվել դրա մասին իրազեկման օրվանից ոչ շուտ, քան 10 օր անց՝ 5-օրյա ժամկետում:

20. Համայնքի բնակիչները կարող են մինչև քննարկման օրը համայնքի ղեկավարին ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ՝ անհրաժեշտ հիմնավորումներով:

21. Համայնքի ղեկավարը, առաջադրանքի նախագծի հասարակական քննարկման արդյունքում արված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա, 10-օրյա ժամկետում լրամշակում է առաջադրանքի նախագիծը և այն հաստատում համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո:

22. Համայնքի ղեկավարն առաջադրանքը հաստատելուց հետո՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված՝ նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի հետ (այսուհետ՝ կատարող) կնքում է պայմանագիր և տրամադրում անհրաժեշտ ծավալի ելակետային նյութերը: Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ՝ կատարողը կարող է պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն հավաքել ելակետային նյութերը կամ դրանց մի մասը։

23. Սխեմաների կազմին և բովանդակությանը հիմնական պահանջները ներկայացվում են՝ համաձայն սույն կարգի N 3 հավելվածի:

24. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո սխեման ներկայացնում է համալիր փորձաքննության: Նախագծային փաստաթղթերը դրանք մշակողի կողմից կարող են ներկայացվել համապատասխան լիցենզիա ունեցող անձին՝ փորձաքննության, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով:

25. Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` կատարողի) և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

26. Համայնքի ղեկավարը փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում իրազեկում է հասարակությանը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկման և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ հաստատված կարգի, որից հետո սխեման ներկայացնում է մարզպետին` համաձայնեցման:

27. Մարզպետը 5-օրյա ժամկետում համաձայնություն է տալիս սխեմային և այն ներկայացնում շահագրգիռ պետական կառավարման մարմիններ` համաձայնեցման:

28. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում համաձայնեցնում են առաջադրանքի նախագիծը կամ մարզպետին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

29. Մարզպետը շահագրգիռ պետական կառավարման մարմինների համաձայնությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում սխեման՝ իր եզրակացության հետ միասին, տրամադրում է համայնքի ղեկավարին:

30. Համայնքի ղեկավարը մարզպետի և շահագրգիռ պետական կառավարման մարմինների դրական եզրակացությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում սխեման ներկայացնում է համայնքի ավագանուն՝ հաստատման:

31. Համայնքի ավագանին եռօրյա ժամկետում հաստատում է սխեման:

32. Սխեման մշակվում է 5 բնօրինակից, որոնցից մեկական օրինակը մնում է մարզպետարանում, համայնքի ղեկավարի և կատարողի մոտ: Սխեմայի մեկական օրինակը մագնիսական (կամ թղթային) կրիչով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

33. Հաստատված գծագրերի և աղյուսակների պատճենները տրամադրվում են շահագրգիռ պետական կառավարման մարմիններին:

34. Սխեմայով նախատեսվող՝ հողերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

35. Հաստատված հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների ցանկացած փոփոխություն կարող է կատարվել նույն կարգով, ինչով հաստատվում է սխեման:

36. Սխեմաների փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 1
հողերի գոտիավորման և օգտագործման
սխեմաների մշակման ու հաստատման կարգի

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՆ ՈՒՆԵՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

Արագածոտնի մարզ
       
1.  Ագարակ (Աշտարակի շրջ.) 19. Հակկո
2. Ակունք 20. Ձորագլուխ
3. Աղցք 21. Ղազարավան
4. Արագածոտն 22. Ներքին Բազմաբերդ
5. Արտաշավան 23. Նորաշեն (Ապարանի շրջ.)
  գ. Լուսաղբյուր 24. Նոր Եդեսիա
  գ. Նիգատուն 25. Շղարշիկ
6. Արտենի 26. Ոսկեթաս
7. Գառնահովիտ 27. Ոսկեհատ
8. Գյալթո 28. Ոսկեվազ
9. Գեղարոտ 29. Ջամշլու
10. Դերեկ 30. Սասունիկ
11. Դիան   գ. Կարին
12. Դպրեվանք 31. Վերին Սասունաշեն
13. Եղնիկ 32. Տեղեր
14. Լեռնապար 33. Ուջան
15. Լեռնարոտ 34. Օշական
16. Ծաղկասար 35. Օրգով
17. Ծիլքար 36. Օրթաճյա
18. Կարմրաշեն    
       
Արարատի մարզ
       
1. Այգավան 31. Հովտաշատ
2. Այգեզարդ 32. Հովտաշեն
3. Այգեպատ 33. Մասիս
4. Այգեստան 34. Մարմարաշեն
5. Այնթափ 35. Մխչյան
6. Արալեզ 36. Մրգանուշ
7. Արաքսավան 37. Մրգավան
8. Արբաթ 38. Մրգավետ
9. Արևշատ 39. Նարեկ
10. Բարձրաշեն 40. Հովտաշատ (Նիզամի)
  գ. Կաքավաբերդ 41. Նշավան
11. Բերդիկ 42. Նորաբաց
12. Բերքանուշ 43. Նորաշեն
13. Բյուրավան 44. Նոր Կյուրին
14. Գեղանիստ 45. Նոր Ուղի
15. Գետազատ 46. Շաղափ
16. Գոռավան 47. Ջրաշեն
17. Դալար 48. Սայաթ-Նովա
18. Դաշտավան 49. Սիսավան
19. Դաշտաքար 50. Սիփանիկ
20. Դեղձուտ 51. Սուրենավան
21. Դիտակ 52. Վանաշեն
22. Դվին 53. Վարդաշատ
23. Եղեգնավան 54. Վարդաշեն
24. Զանգակատուն 55. Վեդու գինու գործարան
25. Զորակ 56. Վերին Արտաշատ
26. Լանջազատ 57. Վերին Դվին
27. Լանջանիստ 58. Տափերական
28. Խաչփառ 59. Ուրցալանջ
29. Կանաչուտ 60. Ուրցաձոր
30. Հնաբերդ    
       
Արմավիրի մարզ
       
1. Ակնալիճ 19. Խանջյան
2. Այգեկ 20. Ծաղկունք
3. Այգեշատ (Արմավիրի շրջ.) 21. Կողբավան
4. Այգեշատ (Էջմիածնի շրջ.) 22. Հայթաղ
5. Արգավանդ 23. Հացիկ
6. Արգինա 24. Ձերժինսկի (Այգեվան)
7. Արշալույս 25. Մրգաշատ
8. Արտաշար 26. Մրգաստան
9. Արևադաշտ 27. Մուսալեռ
10. Արևիկ 28. Նոր Արմավիր
11. Բաղրամյան (Էջմիածնի շրջ.) 29. Նոր Արտագես
12. Գայ 30. Նոր Կեսարիա
13. Դողս 31. Նորակերտ
14. Երվանդաշատ 32. Շենիկ
15. Զարթոնք 33. Ոսկեհատ
16. Ժդանով 34. Սովետական
17. Լեռնամերձ 35. Վարդանաշեն
18. Լուկաշին 36. Տալվորիկ
       
Գեղարքունիքի մարզ
       
       
1. Ախպրաձոր 10. Նորաբակ
2. Աղբերք 11. Շատջրեք
3. Անտառամեջ 12. Շատվան
4. Արծվաշեն 13. Շորժա
5. Գեղամաբակ 14. Ջաղացաձոր
6. Գետիկ 15. Վանևան
7. Դպրաբակ 16. Վարդաձոր
8. Կուտական 17. Վերին Շորժա
  գ. Աղյոխուշ 18. Տրետուք
9. Ներքին Շորժա    
       
Լոռու մարզ
       
1. Ազնվաձոր 26. Ղուրսալ
2. Անտառամուտ 27. Ճոճկան
3. Արդվի 28. Մեծ Պառնի
4. Արջուտ 29. Մեղվահովիտ
  գ. Արջուտ կայարանին կից   գ. Նորամուտ
5. Արևածագ 30. Նեղոց
6. Արևաշող 31. Շահումյան
7. Բլագոդարնոյե 32. Շամուտ
8. Գեղասար 33. Շենավան
9. Գոգարան 34. Շիրակամուտ
10. Գուգարք 35. Շնող
11. Դարպաս 36. Չկալով
12. Դսեղ 37. Ջրաշեն
13. Եղեգնուտ 38. Սարահարթ
14. Լեռնանցք 39. Սարալանջ
15. Լեռնավան 40. Սարամեջ
16. Լորուտ 41. Վահագնաձոր
17. Խնկոյան 42. Վահագնի
18. Ծաթեր 43. Ուռուտ
19. Ծաղկաբեր 44. Փամբակ
20. Ծաղկաշատ   գ. Փամբակ կայարանին կից
21. Կաթնաջուր 45. Քարինջ
22. Կաճաճկուտ 46. Օձուն
23. Հագվի   գ. Ամոջ
24. Հարթագյուղ 47. Ֆիոլետովո
25. Հոբարձ    
       
Կոտայքի մարզ
       
1. Ալափարս 10. Նոր Գեղի
2. Արագյուղ 11. Նոր գյուղ
3. Արամուս 12. Նոր Երզնկա
4. Գեղաշեն 13. Ջրառատ
5. Գողթ 14. Սարալանջ
6. Կաթնաղբյուր 15. Քանաքեռավան
7. Հացավան 16. Քասախ
8. Մրգաշեն 17. Քարաշամբ
9. Նոր Արտամետ    
       
Շիրակի մարզ
       
1. Ցողամարգ 19. Հայկավան
2. Այգեբաց 20. Հայկասար
3. Արևիկ 21. Հարթաշեն
4. Բանդիվան 22. Հացիկ
5. Բենիամին   գ. Մայիսյան կայարանին կից
6. Գառնառիճ 23. Հովիտ
  գ. Եղնաջուր 24. Հովտուն
7. Գեղանիստ 25. Ձիթհանքով
8. Գյուլլիբուլաղ 26. Մարմաշեն
9. Գոգհովիտ 27. Մեղրաշատ
10. Գտաշեն 28. Մուսայելյան (Ախուրյանի շրջ.)
  գ. Կամխուտ 29. Նահապետավան
11. Զարիշատ 30. Շաղիկ
  գ. Երիզակ 31. Շիրակ
12. Զորակերտ 32. Ողջի
  գ. Դարիկ 33. Ջաջուռ կայարանին կից
13. Լեռնուտ 34. Ջրափի
14. Ծաղկուտ 35. Սարագյուղ
  գ. Լորասար 36. Սարակապ
15. Կարմրաքար 37. Սարապատ
16. Կաքավասար 38. Վահրամաբերդ
17. Կրաշեն 39. Վարդաքար
18. Հայկաձոր 40. Փոքրաշեն
       
Սյունիքի մարզ
       
1. Օխտար 19. Հալիձոր
2. Ալդարա 20. Հացավան
3. Աղիտու 21. Ղզլջուղ
4. Առաջաձոր 22. Ձորաստան
5. Արևիս 23. Ներքին Խնձորեսկ
6. Բալաք 24. Նորաշենիկ
7. Բնունիս 25. Շաքի
8. Բռնակոթ 26. Շինուհայր
9. Գեղի 27. Որոտան (Սիսիանի շրջ.)
  գ. Գեղավանք 28. Սոֆլու
  գ. Կարդ   գ. Ցղունի
10. Գետաթաղ 29. Վահրավար
11. Դավիթ Բեկ 30. Վարդանիձոր
12. Դարբաս   գ. Այգեձոր
  գ. Շամբ   գ. Մարալզամի
13. Եղվարդ 31. Վանեք
14. Լեհվազ 32. Տանձավեր
15. Լծեն 33. Ուժանիս
16. Լոր 34. Ույծ
17. Խնածախ 35. Փիրլու
18. Ծավ    
  գ. Շիշկերտ    
       
Վայոց ձորի մարզ
       
1. Արին 10. Հերհեր
2. Արտաբույնք 11. Հորս
3. Արտավան 12. Ռինդ
4. Բարձրունի 13. Սարավան
5. Գնդեվազ   գ. Ուղեձոր
6. Ելփին 14. Սերս
7. Զառիթափ 15. Վարդահովիտ
  գ. Հորադիս   գ. Գետիկվանք
8. Զեդեա   գ. Սևաժայռ
9. Կարմրաշեն 16. Փոռ
       

Տավուշի մարզ

       
1. Գանձաքար 11. Ծաղկավան (Իջևանի շրջ.)
2. Գոշ 12. Ծաղկավան (Տավուշի շրջ.)
3. Դեղձավան 13. Մոսեսգեղ
4. Դիտավան 14. Ներքին Կարմիր աղբյուր
5. Ենոքավան 15. Ոսկեպար
6. Թովուզ 16. Վազաշեն
7. Իծաքար 17. Չինարի
8. Լուսահովիտ 18. Չինչին
9. Լուսաձոր 19. Չորաթան
10. Խաչարձան    
  գ. Գեղատափ    
  գ. Ճերմակավան
   
 

Բնակավայրերի ընդհանուր թիվը` 326

   

 

 

Հավելված N 2
հողերի գոտիավորման և օգտագործման
սխեմաների մշակման ու հաստատման կարգի

 

ՀՈՂԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՅԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի (այսուհետ՝ սխեմա) մշակման առաջադրանքում նշվում են՝

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների (այսուհետ՝ համայնք) անվանումը, հիմնական ցուցանիշները (տարածքը, հողային ֆոնդի փաստացի բաշխումը, բնակչության թիվը, ռեսուրսների հիմնական տեսակները, զարգացման հիմնական հեռանկարները).

բ) տվյալներ նախկինում մշակված քաղաքաշինական և հողաշինարարական ծրագրային փաստաթղթերի մասին.

գ) տվյալներ նախկինում իրականացված տեղագրական հանույթների, ինժեներաերկրաբանական, երկրաբուսաբանական, հողագիտական հետազոտությունների մասին.

ե) հողերի օգտագործման նկատմամբ քաղաքաշինական, գյուղատնտեսական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին և հատուկ կարգավորման դրույթներին վերաբերող պահանջները.

զ) ինժեներաերկրաբանական նախապատրաստմանը, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության միջոցառումներին, հողերի պահպանությանը ներկայացվող հիմնական պահանջները.

է) սխեմայի գրաֆիկական ու տեքստային մասերին ներկայացվող հիմնական պահանջները (գծագրերի թիվը՝ համապատասխան մասշտաբներով, տեքստային մասի կազմը և ծավալը).

ը) հողամասերի նպատակային նշանակության փոփոխման և հեռանկարային օգտագործման, դրանց միավորման ու բաժանման վերաբերյալ առաջարկությունները.

թ) նոր հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-կենցաղային և այլ միջոցառումների իրականացման հնարավորությունները.

ժ) համայնքների գլխավոր հատակագծերի և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաների համատեղ մշակման պարագայում սույն հավելվածի «ե» և «զ» կետերի պահանջները համատեղվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերի հետ։

 

 

Հավելված N 3
հողերի գոտիավորման և օգտագործման
սխեմաների մշակման ու հաստատման կարգի

 

ՀՈՂԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ԿԱԶՄԻՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հողերի գոտիավորման և օգտագործման սխեման (այսուհետ՝ սխեմա) բաղկացած է գրաֆիկական ու տեքստային մասերից:

2. Սխեմայի գրաֆիկական մասի հիմնական գծագրերը ներկայացվում են համաձայն առաջադրանքի (1:5000 և 1:10000 մասշտաբով): Առանձին դեպքերում մասշտաբը կարող է ճշտվել պատվիրատուի առաջադրանքով:

3. Սխեմայի մշակման համար որպես հանութային հիմք օգտագործվում են տեղագրական հանույթները, ինժեներաերկրաբանական, միկրոսեյսմաշրջանացման, կադաստրային և հողաշինարարական քարտեզները:

4. Սխեմայի գրաֆիկական մասերի վրա ցույց է տրվում հողերի փաստացի և հեռանկարային բաշխումն ըստ նպատակային նշանակության` հիմնական (բազային) տեսակների սահմանմամբ ու քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումների ամրագրմամբ` սույն հավելվածի 5-15-րդ կետերին համապատասխան:

5. Գյուղատնտեսական նշանակության (վարելահող, բազմամյա տնկարկ, խոտհարք, արոտ և այլ հողատեսքեր):

6. Բնակավայրերի (բնակելի, հասարակական, ընդհանուր օգտագործման և այլն)` բնակավայրի սահմանագծերի և քաղաքամերձ գոտիների, ինչպես նաև քաղաքաշինական նորմատիվային պահանջների ամրագրմամբ:

7. Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության (արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրության, պահեստարանների, ընդերքօգտագործման համար առանձնացված տարածքներ)` պահպանական, սանիտարական և այլ սահմանափակող գոտիների ամրագրմամբ:

8. Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների` ըստ վտանգավորության կարգերի դրանց պահպանական գոտիների ամրագրմամբ, այդ թվում`

ա) էներգետիկայի (ջերմային, ատոմային, հիդրոէլեկտրակայանների, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի, մայրուղային գազատարների և էներգետիկ այլ օբյեկտների համար առանձնացված տարածքներ).

բ) կապի (կապի, ռադիոհաղորդումների, հեռուստատեսության, ռադիոռելեային և վերահեռարձակող կայանների ու դրանց սպասարկման համար առանձնացված տարածքներ).

գ) տրանսպորտի (ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, խողովակաշարային տրանսպորտի, թունելների, կամուրջների և դրանց սպասարկման համար առանձնացված տարածքներ).

դ) կոմունալ ենթակառուցվածքների (ջրամատակարարման, ջրահեռացման, կոյուղագծերի, օրվա կարգավորիչ ջրամբարների, մաքրման կայանների, պոմպակայանների, աղբավայրերի և այլ օբյեկտների կառուցման ու սպասարկման համար առանձնացված տարածքներ):

9. Հատուկ պահպանվող տարածքների` դրանց պահպանական գոտիների ամրագրմամբ, այդ թվում`

ա) բնապահպանական (հատուկ պահպանության նպատակով նախատեսված բնության հուշարձանների, արգելանոցների, ազգային և ծառաբանական զբոսայգիների ու պարկերի, բուսաբանական այգիների, արգելավայրերի (բացառությամբ՝ որսորդական) համար առանձնացված տարածքներ),

բ) առողջարարական (բնական, բուժական պաշարներով, բարենպաստ կլիմայով և այլ բնական գործոններով ու պայմաններով օժտված բուժական-առողջարարական վայրերի և առողջարանների համար առանձնացված տարածքներ),

գ) հանգստի համար նախատեսված (հանգստյան տների, պանսիոնատների, ֆիզիկական դաստիարակության և սպորտի օբյեկտների, զբոսաշրջության բազաների, մանկական ու սպորտային ճամբարների և այլ նմանատիպ օբյեկտների համար առանձնացված տարածքներ),

դ) պատմական և մշակութային (պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, այդ թվում՝ պատմամշակութային ու բնապատմական արգելոցների, զինվորական և քաղաքացիական գերեզմանոցների հողերն ու դրանց պահպանական գոտիների համար առանձնացված տարածքներ):

10. Հատուկ նշանակության (պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության հողեր և օրենքով պաշտպանվող շենքերի ու շինությունների օգտագործման և սպասարկման համար առանձնացված տարածքներ)՝ դրանց օգտագործումը սահմանափակող պաշտպանական գոտիների ամրագրմամբ:

11. Անտառային (անտառներ, վարելահողեր, խոտհարքներ, արոտներ, թփուտներ, անտառային տնտեսության կարիքների համար առանձնացված այլ տարածքներ)՝ հող-օգտագործման հատուկ ռեժիմ ունեցող գոտիների ամրագրմամբ:

12. Ջրային (գետերով, բնական և արհեստական ջրամբարներով, լճերով զբաղեցված, ինչպես նաև ջրային համակարգերի օգտագործման և պահպանության համար առանձնացված տարածքներ)՝ սանիտարական պահպանության գոտիների ամրագրմամբ:

13. Պահուստային հողեր (համայնքներին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության, օգտագործման իրավունքով չտրամադրված պետական հողերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոնսերվացիայի արդյունքում տնտեսական շրջանառությունից հանված հողամասերը, ինչպես նաև ավազուտները, ճահիճները և այլ անօգտագործելի հողերը):

14. Սխեմայի գրաֆիկական մասերի վրա արտահայտվում են նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները, տարածքի ինժեներաերկրաբանական նախապատրաստման, վտանգավոր բնական և տեխնածին երևույթներից տեղանքի ինժեներական պաշտպանական գոտիների սահմանները, հողամասերի օգտագործման նկատմամբ սեյսմապաշտպանական, գյուղատնտեսական և այլ բնույթի սահմանափակումները, սանիտարական գոտիների սահմանները, հատուկ կարգավորման դրույթներ նախատեսող տարածքների սահմանները, պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման ուղղությունները, դրանց տրամադրման հերթականությունն ու ծավալները:

15. Սույն հավելվածում նշված բազային գոտիներով, ինչպես նաև հողամասերի օգտագործման նկատմամբ ամրագրվող սահմանափակումներով ընդգրկված տարածքներն ու դրանց սահմանները սխեմայի գրաֆիկական նյութերում արտահայտվում են դրանց տարբերակող նշաններով, որոնց կազմը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գերատեսչական ակտով:

16. Սխեմայի տեքստային մասում նշվում են`

ա) սխեմայի մշակման հիմքերն ու ելակետային տվյալները, դրանք տրամադրող մարմիններն ու կազմակերպությունները.

բ) նախկինում մշակված հողաշինարարական և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի հետ փոխադարձ կապը.

գ) հողօգտագործման նկատմամբ գյուղատնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական, սեյսմապաշտպանական, պատմամշակութային սահմանափակումների բնույթն ու հիմնավորումները.

դ) գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման, բարելավման, պահպանման, արդյունավետության բարձրացման միջոցառումները.

ե) պետական սեփականություն հանդիսացող հողերի նպատակային նշանակության փոփոխման հիմնավորումները.

զ) նոր հողերի յուրացման, բարելավման կուլտուր-տեխնիկական, ինչպես նաև հողերի և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան