Գլխավոր տեղեկություն
Номер
N 382-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.04.2009-18.11.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.04.29/22(688) Հոդ.448
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.04.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.04.2009
Дата вступления в силу
30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2009 թվականի N 382-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1308-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրվող սուբսիդիաների հիմքում դրվող ծախսերը տարբերակելու կարգը` համաձայն hավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Տարեցներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում տարեցների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տարեցների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» և «Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում երեխաների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» ծրագրերի շրջանակներում փաստացի խնամվողների թվաքանակից ելնելով տուն-ինտերնատների համար նախատեսված խնամվողների թվաքանակի և դրանց խնամքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերահաշվարկման կարգը հաստատելու մասին» N 1308-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան
 
2009 թ. ապրիլի 18
Երևան
 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 9-ի N 382-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով (այսուհետ` պետական բյուջե) նախատեսված միջոցների շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ (այսուհետ` ՊՈԱԿ) կնքված ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ՊՈԱԿ-ներին տրվող սուբսիդիաների հիմքում դրվող ծախսերը տարբերակելու հիմունքները:

2. Նախարարության ՊՈԱԿ-ների հետ կնքված ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ՊՈԱԿ-ներին տրվող սուբսիդիաների հիմքում դրվող ծախսերը տարբերակվում են`

1) ընթացիկ փոփոխուն ծախսեր, որոնք անմիջականորեն կախված են մատուցվելիք ծառայությունների համար նախատեսված քանակական ցուցանիշների փոփոխությունից.

2) ընթացիկ հաստատուն ծախսեր, որոնք անմիջականորեն կախված չեն մատուցվելիք ծառայությունների համար նախատեսված քանակական ցուցանիշների փոփոխությունից:

3. Նախարարության և շուրջօրյա խնամք իրականացնող ՊՈԱԿ-ների միջև կնքված պայմանագրերում ՊՈԱԿ-ների կողմից մատուցվելիք ծառայությունների կամ կատարված աշխատանքների դիմաց տրամադրվող սուբսիդիայի հիմքում դրված`

1) փոփոխուն ծախսերը կարող են ներառել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի (այսուհետ` նախարար) 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանի (այսուհետ` հրաման) N 5 հավելվածում ներկայացված ընթացիկ ծախսերի միայն «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 426600 սինթետիկ հաշվում ընդգրկված հաշիվներն ու «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 426700 սինթետիկ հաշվի «Հանրային սննդի նյութեր» անալիտիկ հաշվում ընդգրկված հաշիվները.

2) ընթացիկ հաստատուն ծախսերը կարող են ներառել նախարարի հրամանի N 5 հավելվածում ներկայացված «Ընթացիկ ծախսեր» դասում ներառված բոլոր հաշիվները` բացառությամբ «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 426600 սինթետիկ հաշվում ու «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 426700 սինթետիկ հաշվի «Հանրային սննդի նյութեր» անալիտիկ հաշվում, ինչպես նաև «Սոցիալական նպաստներ», «Տոկոսավճարներ» և «Դրամաշնորհներ» կատեգորիաներում ընդգրկված հաշիվների:

4. Նախարարության և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական հոգածության, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, հաշմանդամների աշխատանքային վերականգնման, հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական օգնության ցերեկային ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող, տնային պայմաններում սոցիալական սպասարկում և սոցիալական հետազոտություններ իրականացնող, մեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ մշակող և սոցիալական կադրեր վերապատրաստող ՊՈԱԿ-ների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ՊՈԱԿ-ներին տրվող սուբսիդիաների հիմքում դրվող ծախսերն ընթացիկ փոփոխուն և հաստատուն ծախսերի տարբերակվում են նախարարության կողմից` ելնելով տվյալ ՊՈԱԿ-ի կողմից մատուցվելիք կամ կատարվելիք աշխատանքների առանձնահատկություններից և դրանց ծախսերի կազմից:

5. Անհրաժեշտության դեպքում` նախարարության ՊՈԱԿ-ների կողմից մատուցվելիք ծառայությունների կամ կատարված աշխատանքների դիմաց տրամադրվող սուբսիդիայի հիմքում դրված ընթացիկ փոփոխուն և հաստատուն ծախսերում ներառված սինթետիկ հաշիվներում ընդգրկված հաշիվների գծով նախատեսված միջոցների սահմաններում ներքին հոդվածային վերաբաշխումներ իրականացնում է նախարարությունը` ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա:

6. Սույն կարգի գործողությունը չի տարածվում այն ՊՈԱԿ-ների վրա, որոնց փաստացի քանակական ցուցանիշները 30 և ավելի տոկոսով պակաս կամ ավելի են դրանց համար հաստատված քանակական ցուցանիշներից:

7. ՊՈԱԿ-ների փաստացի քանակական ցուցանիշները 30 և ավելի տոկոսով դրանց համար հաստատված քանակական ցուցանիշներից պակաս լինելու դեպքերում` սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ են կատարվում նախարարության և տվյալ ՊՈԱԿ-ների միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերում` ելնելով յուրաքանչյուր սինթետիկ հաշվում ընդգրկված հաշիվների գծով համապատասխան հաշվարկներից, բացառությամբ «Աշխատանքի վարձատրություն» և «Փաստացի սոցիալական ապահովության վճարներ» սինթետիկ հաշիվներում ընդգրկված հաշիվների:

8. ՊՈԱԿ-ների փաստացի քանակական ցուցանիշները 30 և ավելի տոկոսով դրանց համար հաստատված քանակական ցուցանիշներից ավելի լինելու դեպքերում` սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ են կատարվում նախարարության և տվյալ ՊՈԱԿ-ների միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերում` ելնելով յուրաքանչյուր սինթետիկ հաշվում ընդգրկված հաշիվների գծով համապատասխան հաշվարկներից, բացառությամբ «Աշխատանքի վարձատրություն» և «Փաստացի սոցիալական ապահովության վճարներ» սինթետիկ հաշիվներում ընդգրկված հաշիվների:

9. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ՊՈԱԿ-ի կողմից հաշվետվություններով ներկայացված` մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների դիմաց ՊՈԱԿ-ներին տրվող սուբսիդիաների հիմքում դրվող հաստատուն ծախսերի գծով նախարարությունը վճարում է վճարման ենթակա փաստացի կատարված ծախսերի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված գումարի չափն է:

10. Հաշվապահական հաշվառման տարեկան հաշվեկշռի հանձնումից հետո եռօրյա ժամկետում ՊՈԱԿ-ը` նախարարության և ՊՈԱԿ-ների միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների դիմաց նախարարության կողմից տրամադրված, սակայն փաստացի պակաս ծախսված միջոցների գծով տվյալ տարվա սկզբի դրությամբ գոյացած տարբերությունը հետ է փոխանցում պետական բյուջե և փոխանցագրի պատճենը ներկայացնում նախարարություն:

11. Նախարարության և տվյալ ՊՈԱԿ-ի միջև կնքվելիք քաղաքացիաիրավական պայմանագրում նախատեսվում է յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա գումարի չափով կանխավճար, որը մարվում է մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան