ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2009 թվականի N 340-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼՅՈՒՎԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպայի կրթության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի ապրիլի 27-30-ը Լյուվեն (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Լյուվեն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Լյուվեն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լյուվեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 27 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-30-Ը ԼՅՈՒՎԵՆ (ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Ավետիսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Ռ. Գասպարյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ |
Ն. Գևորգյան | - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթության կառավարման ամբիոնի վարիչ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|