ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2009 թվականի N 495-Ա
Գ. ԱՄԱԼՅԱՆԻ ԵՎ Ժ. ԴԱԴԱՍՅԱՆԻ` ԱՆԹԱԼԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանի (համաձայնությամբ) և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժ. Դադասյանի (համաձայնությամբ)` 2009 թվականի հունիսի 24-27-ը Անթալիա (Թուրքիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Գ. Ամալյանի և Ժ. Դադասյանի՝ Անթալիա մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 18 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|