Գլխավոր տեղեկություն
Номер
N 501-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.06.2009-05.08.2009)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.06.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.06.2009
Дата вступления в силу
19.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2009 թվականի N 501-Ա

 

ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 118-րդ և 119-րդ կետերի`

Հաստատել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հունիսի 18-ի N 501-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

 NN
ը/կ

Իրականացվող միջոցառումը

Կատարման ժամկետը

Պատասխանատու
մարմինը

2

3

4

1.

Ծրագրի իրագործման գրասենյակի (ԾԻԳ) ստեղծում

2009 թ. հունիսի 20

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2.

Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը

2009 թ. հունիսի 20

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

3.

Նույնականացման քարտերի համակարգի ներդրման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը

2009 թ. հունիսի 20

ԾԻԳ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)

4.

ՀՀ-ում արագագործ հեռահաղորդակցական ցանցի զարգացման նախագծի մշակում և այն իրականացնող կազմակերպության ընտրություն

2009 թ. դեկտեմբերի 30

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

5.

Հասարակության հետ կրթական և քարոզչական գործունեության իրականացում

2010 թ. հունվարի 7

ԾԻԳ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

6.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից մրցույթների հայտարարում

 

 

1)

անձնագրերի համար օգտագործողի տեխնիկական պահանջների մշակում (Terms of Reference)

2009 թ. հունիսի 20

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2)

քարտերի համար օգտագործողի տեխնիկական պահանջների մշակում (Terms of Reference)

2009 թ. հունիսի 20

ԾԻԳ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

3)

մրցութային կարգով անձնագրեր արտադրող կազմակերպության ընտրություն

 2009 թ. հուլիսի 17

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

4)

մրցութային կարգով քարտեր արտադրող կազմակերպության ընտրություն

2009 թ.
հուլիսի 17

ԾԻԳ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

5)

մրցութային կարգով համապատասխան ծրագրային ապահովում իրականացնող կազմակերպության ընտրություն

2009 թ.
հուլիսի 17

ԾԻԳ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

7.

Քարտեր կարդացող սարքավորումներ արտադրող և ներմուծող տեղական կամ արտասահմանյան կազմակերպությունների ընտրություն

2009 թ.
հուլիսի 17

ԾԻԳ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

8.

 Օրենսդրական փոփոխություններ

 

 

1)


«էլեկտրոնային ստորագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ
կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

2009 թ.
դեկտեմբերի 30

ԾԻԳ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2)

ՀՀ օրենսդրությանը համապատասխան հավաստագրման կենտրոնների լիցենզավորման և վերահսկողության կարգերի մշակում և հաստատում

2009 թ.
դեկտեմբերի 30

ԾԻԳ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

3)

անհրաժեշտության դեպքում այլ իրավական ակտերի մշակում և փոփոխում

2009 թ.
դեկտեմբերի 30

ԾԻԳ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

9.

Գրանցման կենտրոնի և քարտերի թողարկման կենտրոնի հիմնադրում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության համակարգում

 

 

1)

անձնագրերի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում և տեղադրում

2009 թ. սեպտեմբերի 24

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2)

քարտերի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում և տեղադրում

2009 թ. սեպտեմբերի 24

ԾԻԳ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

3)

քարտեր կարդացող սարքավորումների ձեռքբերում, ներմուծում և տեղադրում անհրաժեշտ վայրերում

2009 թ.
դեկտեմբերի 18

ԾԻԳ

9.4.

Կադրերի կրթություն և վերապատրաստում

2009 թ.
դեկտեմբերի 30

ԾԻԳ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

10.

Հավաստագրման կենտրոնի հիմնադրում

 

 

1)

մասնավոր-պետական համագործակցության սկզբունքով հավաստագրման կենտրոնի հիմնադրում

2009 թ.
հուլիսի 17

ԾԻԳ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2)

մրցութային կարգով հավաստագրման կենտրոնի ծրագրային ապահովում իրականացնող կազմակերպությունների ընտրություն

 2009 թ.
հոկտեմբերի 2

ԾԻԳ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

3)

անհրաժեշտ նոր սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերում

2009 թ.
նոյեմբերի 27

ԾԻԳ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

4)

հավաստագրման կենտրոնի անձնակազմի ընտրություն

2009 թ.
դեկտեմբերի 30

ԾԻԳ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

5)

հավաստագրման կենտրոնի գործողության թեստավորում

2009 թ.
դեկտեմբերի 30

ԾԻԳ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

11.

Գրանցման կենտրոնի և Հավաստագրման կենտրոնի միջև փոխըմբռնման հուշագրի կնքում

2009 թ.
օգոստոսի 14

ԾԻԳ
Հավաստագրման կենտրոն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

12.

Անձնագրերի և քարտերի թողարկում պարբերական սկզբունքով

2010 թ.
հունվարի 7

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան