ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2009 թվականի N 313-Ա
Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին 2009 թվականի ապրիլի 20-25-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 1998 թվականի հուլիսի 27-ին ստորագրված «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ նոր առաջարկությունների քննարկման համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Դանիելյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Գ. Դանիելյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 18 Երևան |