Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. ք. Երևան |
N 178-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՋՐՄՈՒՂ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն ջրմուղի աշխատանքի մասին» Ձև թիվ 1-ջրմուղ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի 2002 թ. թիվ 178-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»՝ ՁԵՎ N 1- ՋՐՄՈՒՂ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Ջրմուղի աշխատանքի մասին»՝ ձև թիվ 1-ջրմուղ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն, որը այդ մասին նախապես տեղեկացվում է, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն՝ մինչև ապրիլի 1-ը:
(2-րդ կետը փոփ. 23.02.04 N 03-Ն)
3. Հաշվետվության առաջին և երկրորդ բաժինները լրացվում են ըստ հանրապետության, մարզերի, ըստ մարզի առանձին քաղաքների և ամփոփ գյուղական վայրերի, իսկ երրորդ բաժինն՝ ըստ հանրապետության և մարզերի:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ ա ժ ի ն 1
Ջրմուղի կառուցվածքների առկայությունը տարեվերջին
5. Սյունակ 1-ում բերվում է սպասարկվող բնակավայրերի քանակը:
6. Սյունակ 2-ում բերվում է ջրատարների միագիծ երկարությունը: Ջրատարների միագիծ երկարությունը որոշվում է մի գծով շարված խողովակների երկարությամբ: Եթե ջրատարը կազմված է երկու և ավելի խողովակաշարից, ապա պետք է հաշվել յուրաքանչյուր խողովակաշարի երկարությունը:
Ջրագծերի ընդհանուր երկարության մեջ ներառվում է նաև այն խողովակաշարերի երկարությունը, որոնց օգնությամբ ջուրը տրվում է ուրիշ բնակավայրերի, եթե դրանք գտնվում են ջրմուղի տվյալ տնտեսության հաշվեկշռում:
7. Սյունակ 3-ում բերվում է ջրմուղի փողոցային ցանցերի միագիծ երկարությունը, սյունակ 5-ում՝ միջթաղային և միջբակային ցանցերի միագիծ երկարությունը:
8. Սյունակ 6-ում բերվում է ջրմուղի համակարգում եղած առաջին բարձրացման (ջրհան) պոմպակայանների սահմանված արտադրական հզորությունը, որը որոշվում է հաշվետու տարեվերջին տեղադրված բոլոր պոմպերի արտադրողականության հանրագումարով, անկախ այն հանգամանքից, դրանք աշխատում են, թե գտնվում են վերանորոգման մեջ: Յուրաքանչյուր պոմպի արտադրողականությունը որոշվում է արտադրող գործարանի կողմից պոմպի տեխնիկական անձնագրում բերված տվյալներով: Պահեստային պոմպերի, հրշեջային պոմպերի (որպես հատուկ սարքավորում) և օժանդակ պոմպերի (վակուում պոմպեր, էժեկտորներ) արտադրողականությունը այդ ցուցանիշի մեջ չի ներառվում:
9. Սյունակ 7-ում բերվում է ջրմուղի մաքրող կառույցների սահմանված արտադրական հզորությունը, որը որոշվում է համապատասխան չափիչ սարքավորումներով կամ նախնական մաքրման կայանքների տեխնիկական ցուցանիշներով:
10. Սյունակ 8-ում բերվում է ջրմուղի սահմանված արտադրական հզորությունը, որը որոշվում է բաց թողնված ջրի առավելագույն օրական քանակով՝ ելնելով ջրմուղի հիմնական սարքավորումների, ջրհորի կամ բաց ջրամբարի առաջին բարձրացման պոմպակայանի, մաքրող սարքավորումների, երկրորդ բարձրացման պոմպակայանի ջրատարների արտադրողականությունից, որի հիման վրա էլ լիմիտավորում է ջրամատակարարումը:
Բ ա ժ ի ն 2
Ջրմուղի աշխատանքի հիմնական ցուցանիշները
11. Սյունակ 9-ում բերվում է տարվա ընթացքում ցանցին տրված ջրի քանակը, որը որոշվում է ջրատարների և ջրմուղի փողոցային բաշխիչ ցանցերի միացման տեղում տեղաբաշխված ջրաչափների տվյալներով՝ տեխնիկական մատյաններում կատարվող ամենօրյա գրանցումների հիման վրա:
Ջրաչափերի բացակայության դեպքում ջրատարների կողմից ցանցին տրված ջրի քանակը որոշվում է ելնելով ջրմուղի տեխնիկական ցուցանիշներից: Մաքրող սարքավորումներով կահավորված մեխանիկական ջրմուղներում՝ այն իրենից ներկայացնում է մաքրող սարքավորումներով բաց թողնված և սեփական կարիքների համար օգտագործված ջրի քանակների տարբերությունը: Մաքրող սարքավորումների բացակայության դեպքում՝ ցանցին տրված ջրի քանակը սովորաբար հավասար է լինում առաջին բարձրացման (ջրհան) պոմպերի կողմից բարձրացված ջրի քանակին:
Ինքնահոս ջրմուղներում այն որոշվում է ջրամատակարարման աղբյուրի ջրի ելքամասի վրա տեղադրված ջրաչափով, կամ սպառողների ցանցերի վրա տեղադրված հսկիչ ջրաչափերով, կամ ջրատար ջրմուղի խողովակների տրամագծերի և դրանցով հոսող ջրի արագության հիման վրա:
Սյունակ 9-ի ցուցանիշում անհրաժեշտ է հաշվի առնել փաստացի ցանցին տրված ամբողջ ջրի քանակը, անկախ նրա ստացման աղբյուրից՝ բարձրացված է առաջին բարձրացման ջրհան պոմպերով, մատակարարվել է ինքնահոսով կամ ստացվել է այլ ջրմուղներից:
12. Սյունակ 9-ից առանձնացվում է պոմպերով տրված ջրի քանակը (սյունակ 10), ինքնահոս եղանակով ստացված ջրի քանակը (սյունակ 11) և տարվա ընթացքում դրսից՝ տարբեր ենթակայության արդյունաբերական և այլ ջրմուղներից ստացված (գնված) ջրի քանակը (սյունակ 12): Դրսից ստացված ջրի քանակը որոշվում է մատակարարների հաշիվների տվյալներով՝ հիմնվելով չափիչ սարքավորումների ցուցմունքների, կամ համապատասխան հաշվարկների վրա:
13. Սյունակ 13-ում բերվում է տարվա ընթացքում մաքրող սարքավորումներով բաց թողնված ջրի քանակը: Տարվա ընթացքում մաքրող սարքավորումներով բաց թողնված ջրի փաստացի քանակը որոշվում է այդ կառույցների վրա տեղադրված ջրաչափերի տվյալների հիման վրա: Վերջինիս բացակայության դեպքում բաց թողնված ջրի քանակը որոշվում է առաջին բարձրացման (ջրհան) պոմպերի միջոցով փաստացի բարձրացված ջրի քանակով (եթե այդ ամբողջ ջուրն անցել է մաքրող կառույցների միջով) հանած ջրի այն քանակը, որն օգտագործվել է սեփական կարիքների համար:
Այն դեպքում, երբ ջրմուղի տնտեսությունը (որը չունի ջրաչափիչներ) բացի բարձրացրած ջրից մաքրում է նաև դրսից ստացված (գնված) ջուրը, ապա տարվա ընթացքում մաքրող կառույցներով անցկացված փաստացի ջրի քանակը որոշելու համար անհրաժեշտ է առաջին բարձրացման ջրհան պոմպերի միջոցով փաստացի բարձրացված ջրի քանակին գումարել դրսից ստացված ջրի քանակը և ստացված գումարից հանել ջրի այն քանակությունը, որը ծախսվել է սեփական կարիքների համար:
14. Բոլոր սպառողներին բաց թողնված ջրի ընդհանուր քանակը բերվում է սյունակ 14-ում: Բոլոր սպառողներին բաց թողնված ջրի քանակը որոշվում է ջրաչափիչների ցուցմունքների հիման վրա, բաժանորդների ներկայացրած հաշիվներով: Սյունակ 14-ից առանձնացվում է իր սպառողներին բաց թողնված ջուրը (սյունակ 15)` առանց այն ջրի, որը վաճառվել է ջրմուղի կազմակերպություններին և այլ սպառողներին բաց թողնված ջրի քանակը (սյունակ 16):
15. Սյունակ 15-ն իր մեջ ներառում է բնակչությունը (սյունակ 17), կոմունալ-կենցաղային կազմակերպությունները (սյունակ 18) և արտադրական կազմակերպությունները (սյունակ 19):
16. Սյունակ 20-ում բերվում է ջրի տարեկան կորուստը ցանցում, որոշվում է ցանցին տրված ջրի քանակի և բոլոր սպառողներին բաց թողնված ջրի քանակի տարբերությամբ (սյունակ 9-սյունակ 14):
Բ ա ժ ի ն 3
Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
17. Սյունակ 22-ում բերվում է ջրմուղի և ջրմուղու ցանցերի արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը:
18. Սյունակ 23-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (սյունակ 24), բաց թողնված ջրից ստացված մուտքերը (սյունակ 25), մուտքեր նվիրատվությունից (սյունակ 27) և այլ մուտքեր (սյունակ 28): Սյունակ 25-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (սյունակ 26):
19. Ջրամատակարարման դիմաց գոյացած սպառողների պարտքերը բերվում են սյունակ 29-ում, որից հաշվետու տարում գոյացածը՝ սյունակ 30-ում: Այդ թվում՝ բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով՝ համապատասխանաբար՝ 31 և 32 սյունակներում:
20. Ընդհանուր ծախսերից (սյունակ 33) առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 34-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումները» սյունակ 35-ում բերվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 36-ում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 37-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են սյունակ 38-ում,
6) սյունակ 39-ում բերվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը,
7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են սյունակ 40-ում:
21. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (սյունակ 41) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:
Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:
Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||
|
(ձևը փոփ. 23.02.04 N 03-Ն)
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՋՐՄՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
200…թ. համար
Բաժին 1. Ջրմուղի կառուցվածքների առկայությունը տարեվերջին
Սպասարկվող բնակավայրերի քանակը, միավոր |
Միագիծ երկարությունը, կմ |
Սահմանված արտադրական հզորությունը, | ||||||
ջրատարի |
ջրմուղի փողոցային ցանցերի |
որից՝ կարիք ունեն փոխման |
միջթաղային, միջբակային |
առաջին բարձրացման պոմպային |
մաքրող կառուց-վածքների |
ջրմուղների | ||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ընդամենը հանրապետությունում |
||||||||
այդ թվում՝ |
||||||||
քաղաքային բնակավայրերում |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
ըստ մարզերի |
||||||||
ք. Երևան |
||||||||
Արագածոտնի |
||||||||
ք. Աշտարակ |
||||||||
ք. Թալին |
||||||||
ք. Ապարան |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Արարատի |
||||||||
ք. Արարատ |
||||||||
ք. Վեդի |
||||||||
ք. Արտաշատ |
||||||||
ք. Մասիս |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Արմավիրի |
||||||||
ք. Արմավիր |
||||||||
ք. Մեծամոր |
||||||||
ք. Էջմիածին |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Գեղարքունիքի |
||||||||
ք. Գավառ |
||||||||
ք. Ճամբարակ |
||||||||
ք. Մարտունի |
||||||||
ք. Սևան |
||||||||
ք. Վարդենիս |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Լոռվա |
||||||||
ք. Վանաձոր |
||||||||
ք. Ալավերդի |
||||||||
ք. Ախթալա |
||||||||
ք. Թումանյան |
||||||||
ք. Շամլուղ |
||||||||
ք. Սպիտակ |
||||||||
ք. Ստեփանավան |
||||||||
ք. Տաշիր |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Կոտայքի | ||||||||
ք. Աբովյան |
||||||||
ք. Բյուրեղավան |
||||||||
ք. Հրազդան |
||||||||
ք. Չարենցավան |
||||||||
ք. Ծաղկաձոր |
||||||||
ք. Եղվարդ |
||||||||
ք. Նոր-Հաճըն |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Շիրակի | ||||||||
ք. Գյումրի |
||||||||
ք. Մարալիկ |
||||||||
ք. Արթիկ |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Սյունիքի |
||||||||
ք. Գորիս |
||||||||
ք. Կապան |
||||||||
ք. Քաջարան |
||||||||
ք. Մեղրի |
||||||||
ք. Ագարակ |
||||||||
ք. Սիսիան |
||||||||
ք. Դաստակերտ |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Վայոց ձորի |
||||||||
ք. Եղեգնաձոր |
||||||||
ք. Վայք |
||||||||
ք. Ջերմուկ |
||||||||
գյուղական վայրերում |
||||||||
Տավուշի |
||||||||
ք. Իջևան |
||||||||
ք. Նոյեմբերյան |
||||||||
ք. Բերդ |
||||||||
ք.Դիլիջան |
||||||||
գյուղական վայրերում |
Բաժին 2. Ջրմուղի աշխատանքի հիմնական ցուցանիշները
հազ.խոր.մ/օր |
Ցանցին տրված ջրի քանակը |
Մաքրող սարքավո-րումներով բաց թողնված ջուրը |
Բոլոր սպառողներին բաց թողնված ջուրը |
Ջրի կո- |
Վթար-ների քանա-կը, միավոր | |||||||||
ընդա- |
այդ թվում՝ |
ընդա-մենը |
այդ թվում՝ |
իր սպառողներին բաց թողնված ջրից | |||||||||
բար- |
ինքնա-հոս-քով |
ստացվել է դրսից (գնովի ջուր) |
իր սպա- |
այլ սպա- |
բնակ- |
կոմունալ-կենցաղային կարիքների համար |
արտադ-րական կարիք- | ||||||
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 | |
Ընդամենը հանրապետությունում |
|||||||||||||
այդ թվում՝ |
|||||||||||||
քաղաքային |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
ըստ մարզերի |
|||||||||||||
ք. Երևան |
|||||||||||||
Արագածոտնի |
|||||||||||||
ք. Աշտարակ |
|||||||||||||
ք. Թալին |
|||||||||||||
ք. Ապարան |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Արարատի |
|||||||||||||
ք. Արարատ |
|||||||||||||
ք. Վեդի |
|||||||||||||
ք. Արտաշատ |
|||||||||||||
ք. Մասիս |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Արմավիրի |
|||||||||||||
ք. Արմավիր |
|||||||||||||
ք. Մեծամոր |
|||||||||||||
ք. Էջմիածին |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Գեղարքունիքի |
|||||||||||||
ք. Գավառ |
|||||||||||||
ք. Ճամբարակ |
|||||||||||||
ք. Մարտունի |
|||||||||||||
ք. Սևան |
|||||||||||||
ք. Վարդենիս |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Լոռվա |
|||||||||||||
ք. Վանաձոր |
|||||||||||||
ք. Ալավերդի |
|||||||||||||
ք. Ախթալա |
|||||||||||||
ք. Թումանյան |
|||||||||||||
ք. Շամլուղ |
|||||||||||||
ք. Սպիտակ |
|||||||||||||
ք. Ստեփանավան |
|||||||||||||
ք. Տաշիր |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Կոտայքի | |||||||||||||
ք. Աբովյան |
|||||||||||||
ք. Բյուրեղավան |
|||||||||||||
ք. Հրազդան |
|||||||||||||
ք. Չարենցավան |
|||||||||||||
ք. Ծաղկաձոր |
|||||||||||||
ք. Եղվարդ |
|||||||||||||
ք. Նոր-Հաճըն |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Շիրակի | |||||||||||||
ք. Գյումրի |
|||||||||||||
ք. Մարալիկ |
|||||||||||||
ք. Արթիկ |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Սյունիքի |
|||||||||||||
ք. Գորիս |
|||||||||||||
ք. Կապան |
|||||||||||||
ք. Քաջարան |
|||||||||||||
ք. Մեղրի |
|||||||||||||
ք. Ագարակ |
|||||||||||||
ք. Սիսիան |
|||||||||||||
ք. Դաստակերտ |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Վայոց ձորի |
|||||||||||||
ք. Եղեգնաձոր |
|||||||||||||
ք. Վայք |
|||||||||||||
ք. Ջերմուկ |
|||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||
Տավուշի |
|||||||||||||
ք. Իջևան |
|||||||||||||
ք. Նոյեմբերյան |
|||||||||||||
ք. Բերդ |
|||||||||||||
ք.Դիլիջան |
|||||||||||||
գյուղական վայրերում |
Բաժին 3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
(հազ.դրամ) |
Ջրմուղի և ջրմուղի ցանցերի արտադ- |
Մուտքեր, ընդամենը |
այդ թվում՝ |
Տարիների ընթացքում գոյացած պարտքերը |
որից՝ բնակչությունից | |||||||
բյուջեից |
բաց թողնված ջրից ստացված մուտքեր |
որից՝ բնակչու-թյունից |
նվիրատ-վությունից |
այլ մուտքեր |
ընդա- |
հաշ- |
ընդա- |
հաշ- | |||
Ա |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
32 |
Ընդամենը |
|||||||||||
այդ թվում՝ |
|||||||||||
ք. Երևան |
|||||||||||
Արագածոտն |
|||||||||||
Արարատ |
|||||||||||
Արմավիր |
|||||||||||
Գեղարքունիք |
|||||||||||
Լոռի |
|||||||||||
Կոտայք | |||||||||||
Շիրակ | |||||||||||
Սյունիք |
|||||||||||
Վայոց ձոր |
|||||||||||
Տավուշ |
Ծախսեր, ընդամենը |
այդ թվում՝ |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, | |||||||
նյութական |
ոչ նյութական ծառայութ-յունների վճարումներ |
գործուղ-ման |
աշխատավարձ և դրան հավասա-րեցված վճարումներ |
պարտադիր սոցիալական ապահովա-գրական վճարներ |
հիմնավերա-նորոգման, սարքավո-րումների և գույքի ձեռք բերման |
այլ | |||
33 |
34 |
35 |
36 |
37 |
38 |
39 |
40 |
41 | |
Ընդամենը |
|||||||||
այդ թվում՝ |
|||||||||
ք. Երևան |
|||||||||
Արագածոտն |
|||||||||
Արարատ |
|||||||||
Արմավիր |
|||||||||
Գեղարքունիք |
|||||||||
Լոռի |
|||||||||
Կոտայք | |||||||||
Շիրակ | |||||||||
Սյունիք |
|||||||||
Վայոց ձոր |
|||||||||
Տավուշ |
Ղեկավար՝ | ||
Կատարող ________________ |
Անուն, ազգանուն_____________ | |
Հեռ.____________________ |
Պաշտոն ___________________ | |
___ _______________ 200 թ. |
Ստորագրություն _____________ | |
(հավելվածը փոփ. 23.02.04 N 03-Ն)